Հայաստանի գողտրիկ այցեքարտը. Երևանի էթնոգրաֆիկ թաղամասը կկառուցվի Բարսելոնայի օրինակով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական խորովածը, ավանդական տոլման, Գյումրու քյալլեն և հայկական համեղ ու բազմատեսակ խոհանոցը, ինչպես նաև հարուստ պատմամշակութային ժառանգությունը կներկայացվեն մեկ թաղամասում:

Էթնոգրաֆիկ «Նոյ» թաղամասը կտեղակայվի «Դալմայի այգիներին» հարող տարածքում, կունենա Հայաստանի տարբեր շրջաններին ու մարզերին բնորոշ էթնիկ ոճով կառուցված բնակելի տներ, գրասենյակային շինություններ։ Թաղամասում կլինեն նաև թանգարաններ և հյուրանոցներ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ նախատեսված է մշակել փողոցների այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ներկայացնելու գորգագործությունը, նկարչությունը, հին ձեռագրերը:

Ակնկալվում է, որ ծրագիրը դերակատարություն կունենա մշակութային զբոսաշրջության զարգացման գործում և կդառնա գողտրիկ ու կոլորիտային Հայաստանի յուրովի այցեքարտն աշխարհում:

Նախնական գնահատմամբ՝ ծրագիրը ենթադրում է շուրջ 150 միլիոն դոլարի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ:

Լրահոս
0