00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ բոնուսներ կստանա Հայաստանը. ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը տնտեսվարողների շահերից է բխում

© Sputnik / Samvel Sepetchyan / Անցնել մեդիապահոցКонтрольно-пропускной пункт (КПП) «Бавра» на границе Армении и Грузии.
Контрольно-пропускной пункт (КПП) «Бавра» на границе Армении и Грузии. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մաքսային օրենսգրքի դեպքում հայտարարագրերն ավելի արագ կընդունվեն, իսկ տուրքերը հնարավոր կլինի ավելի ուշ վճարել։ Վստահության արժանանալու դեպքում հնարավոր կլինի անգամ ցույց չտալ ապրանքագրերը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի առկայության դեպքում տնտեսվարողներն ավելի արագ կկարողանա հատել սահմանը։ Այդ մասին ԱԺ-ում երեքշաբթի ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Միասնական օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտնի 2018 թվականից, սակայն ապրանքներից ստացվող տուրքերին այն չի վերաբերում (դրանք առանձին որոշումներով են ընդունում «Միասնական մաքսային սակագին» անվան տակ)։ Օրենսգիրքը տեխնիկական հարցեր է կարգավորում` բեռների հայտարարագրում, տեսչական ստուգումներ և այլն։

Заседание Национального Собрания РА - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵԱՏՄ–ից դուրս չի գա. ԱԺ–ն մերժեց նախագիծը

Այժմ մաքսատունը ապրանքների հայտարարագրումն ավելի արագ կիրականացնի. երկու ժամվա փոխարեն` մեկ ժամում։ Ավելին, մաքսային ծառայության աշխատակիցները հայտարարագրերում առկա սխալներ հայտնաբերելու դեպքում չպետք է այն անմիջապես սխալ համարեն։ Սխալները կնշվեն, և մեկ ժամ կտրվի դրանք ուղղելու համար։

Եվս մի կարևոր նորամուծություն` բեռները հնարավոր կլինի հայտարարագրել նաև առանց ապրանքագրերի։ Երբ հայտարարագիրը ստուգեն, ներկրողին ցույց կտան մաքսազերծման համար նախատեսված երեք միջանցքներից մեկը։ Եթե միջանցքը «կանաչ է», կարելի է անցնել առանց ապրանքագրերի։ Եվ միայն այն դեպքում, երբ միջանցքը «դեղին» կամ «կարմիր» կլինի, ստիպված կլինեն ցույց տալ փաստաթղթերը։

Բացի այդ, նույն ապրանքները հնարավոր կլինի ներկրել պարզեցված կարգով։ Նման հնարավորություն է տրվելու, երբ տնտեսվարողները ներկրեն նույն ապրանքի մի քանի խմբաքանակ։

Տնտեսվարողների համար կհեշտացնեն ներմուծումը նաև գիշերային ժամերին, երբ բանկերը չեն աշխատում։ Հնարավոր կլինի նախապես վճարել` կանխավճարի տեսքով։ Այդ դեպքում հարկ չի լինի մինչև առավոտ սպասել բանկերի բացվելուն։

Մաքսային տուրքերի վճարումները հնարավոր կլինի երկարաձգել մեկ ամսով։ Այդ դեպքում պետք կլինի լրացուցիչ տոկոս վճարել ԿԲ-ի վերաֆինանսավորման դրույքաչափով (6,0%)` օրերի հաշվարկով (այսինքն մեկ օրով հետաձգելու համար 6 տոկոսը պետք է բաժանել 365-ի)։

Լրահոս
0