«Ինչ–որ լակոտ» զարմացրել է Յանա Եգորյանի երկրպագուներին

© Sputnik / Andranik Ghazaryan / Яна Егорян показала маму и себя в детстве
Яна Егорян показала маму и себя в детстве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հերթական անգամ զվարճացրել է սոցցանցերի բաժանորդներին։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Կրկնակի օլիմպիական չեմպիոն, հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը մոր հետ լուսանկար է հրապարակել Instagram-իր էջում։

«Մայրիկս ու ինչ-որ լակոտ… Ավելի ճիշտ` ես»,- լուսանկարի տակ գրել է նա։

Публикация от Eгорян Яна (@egorianiana) Дек 4 2017 в 11:20 PST

Եգորյանը սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկ է, որը ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։ Հոկտեմբերի կեսին նա իր պատմական հայրենիքում է եղել և նախատեսում է առաջիկայում կրկին գալ։ Հայտնի սուսերամարտիկը հանդիպել է հոր` Կարապետ Ալավերդյանի հետ, որին 17 տարի չէր տեսել։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա վեց տարեկան է եղել։ Մայրը աղջկան իր ազգանունն է տվել, քանի որ պաշտոնապես ամուսնացած չի եղել Յանայի հոր հետ։

Լրահոս
0