00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջավախքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե ամբողջ Վրաստանը չի կարող. պատգամավոր

Բաժանորդագրվել
Սամցխե–Ջավախքի հայաբնակ մարզին ոչինչ չի խանգարում ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը, եթե Վրաստանը դեռ պատրաստ չէ դրան, կարծում է վրաց պատգամավորը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը պատրաստ է բանավոր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանք սրտանց կարեկցում են հայ ժողովրդին, կարծում է «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

«Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորները հայտարարություն են ներկայացրել շրջանային ժողովին, որում նրանք կոչ են անում ճանաչել և դատապարտել, ինչպես նաև նպաստել Վրաստանի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:

Армянское Озеро Арпа и грузинский национальный парк Джавахети объявлены специально охраняемым территориями. - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Վրաստանն արդեն միջսահմանային համատեղ պարտավորվածություններ ունեն

«Վրաստանը դեռ պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը` քաղաքական նկատառումներից ելնելով։ Գաղտնիք չէ, որ Անկարան նրա ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Եթե այսօր Վրաստանը չի կարող դա անել պետական մակադրակով, ոչինչ չի խանգարում հայերով բնակեցված Սամցխե–Ջավախքին ճանաչել այն», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Այդ նպատակով Պետրոսյանը և վրացահայ պատգամավորների մի խումբ`  ի դեմս Զաքար Զաքարյանի, Գենադի Էլիզբարյանի, Սիմոն Մանանյանի և Սարգիս Ուզունյանի բարձրացրել են այդ հարցը և մտադիր են քննարկել առաջիկա ժողովին։

Նախկին խորհրդարանական Պետրոսյանը բազմիցս կոչ է արել վրացի գործընկերներին իրավական գնահատական տալ XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ջարդերին։ Պետրոսյանն ու իր գործընկերներն այսօր հույս ունեն, որ Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեռյալ կետից կշարժվի, և մոտ ժամանակներում Թբիլիսին կճանաչի և կդատապարտի այդ փաստը։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ռուսաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգների մեծ մասը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0