00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կասպիական փորձաքար. Իրանը և Ադրբեջանը վեճի են բռնվել Մոսկվայում

© Sputnik / Asatur YesayantsВстреча глав МИД Армении и Ирана Эдварда Налбандяна и Мохаммада-Джавада Зарифа
Встреча глав МИД Армении и Ирана Эдварда Налбандяна и Мохаммада-Джавада Зарифа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մերձկասպյան երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը չի խոստանում, որ ձգձգվող վեճը կլուծվի, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Իրանը և Ադրբեջանն առաջատար են Կասպիայի հարցում տարաձայնությունների քանակով, կարծում է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

Մոսկվայում այս օրերին ընթանում է մերձկասպյան պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։ Այս ձևաչափում նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2016թ–ի հուլիսին Աստանայում։

Вардан Восканян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ոսկանյան. «Հայաստանն Իրանի համար Կասպից և Սև ծովերը կապող օղակ է»

«Մերձկասպյան պետությունների ներկայացուցիչների երկար բանակցություններից հետո չի հաջողվել առանձնացնել հարցերը, որոնք քննարկման առարկա կդառնան միանգամից բոլոր կողմերի համար։ Այսինքն` մի խնդրի շուրջ առանձին համագործակցում են Ռուսաստանը և Ղազախստանը, մյուս խնդրի` Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը», – գրել է Իսրայելյանը Facebook–ի իր էջում։

Նրա խոսքով` Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը թվում էր` հանգել են ընդհանուր հայտարարի Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցում։ Հիմա պետք է առանձին բանակցություններ վարեն Իրանը և Ադրբեջանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը, Իրանը և Թուրքմենստանը։

«Այդ առումով լուրջ տարաձայնություններ կան Իրանի և Ադրբեջանի միջև։ Դրանք կապված են ինչպես ջրային սահմանների սահմանազատման, հանքավայրերի հետ, այնպես էլ տնտեսական խնդիրների», – գրել է Իսրայելյանը։

Փորձագետը նշել է, որ այդ առումով պարբերաբար լարվածություն է ծագում Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև։

Իր հերթին իրանագետ Կարեն Մկրտչյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Կասպից ծովի հետ կապված հարցերը` սկսած 90–ականներից, վիճելի են եղել։

Նրա խոսքով` կասպիական հարցի վերաբերյալ դիրքորոշումների համընկնում նկատվում է միայն Ռուսաստանի և Իրանի մոտ. նրանց միջև վիճելի հարցեր չկան։ Ադրբեջանն ամեն կերպ չի փորձում պոկել Իրանի «ջրային պատառները»։

«Առաջին հերթին, խոսքը Կասպիայի ածխաջրածնային պաշարների տեղաբաշխման մասին է։ Իրանի և Ադրբեջանի միջև մրցակցությունն այս հարցում կարող է ուժեղանալ, թեև հազիվ թե հասնի սրման, որը տեղ է գտել 2000–ականներին», – ասաց Մկրտչյանը։

Փորձագետը համոզված է, որ մոտ ապագայում այդ երկու երկրների միջև կծագի որոշակի լարվածություն, եթե ոչ առաջիկա մեկ–երկու տարում, ապա հաստատ 5-10 տարվա հեռանկարում։

«Թուրքմենստանը և Ադրբեջանը, չնայած մշակույթների մոտ լինելուն, նույնպես մրցակցում են, ինչը չի կարող չանդրադառնալ Կասպից ծովի հարցում երկրների դիրքորոշման վրա», – ասաց Մկրտչյանը։

Հավելենք, որ բանակցություններին մասնակցելու համար Մոսկվա ժամանած Իրանի արտգործնախարար Մոհամմադ–Ջավադ Զարիֆն ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում նշել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի քննարկման մեջ ձեռք բերած առաջընթացը։ Դիվանագետը հաղորդել է, որ կողմերին հաջողվել է համաձայնեցնել 12 փաստաթուղթ։

«Շատ ոլորտներում ձեռք է բերվել համաձայնություն, սակայն, ինչպես ասացի, մենք պետք է պայմանավորվենք կոնվենցիայի բովանդակության շուրջ», – հաղորդել է Զարիֆը։

Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցն ակտուալ է դարձել ԽՍՀՄ անկումից հետո, երբ միջազգային իրավունքի նոր սուբյեկտների` Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի հայտնվելը Կասպիայի սահմանազատման հարցը դրել է արդեն հինգ երկրների միջև։

Լրահոս
0