00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը ելք է փնտրում. արդյոք Թուրքիային կհաջողվի դուրս պրծնել ամերիկյան թակարդից

© AFP 2024 / Brendan SmialowskiВстреча президентов Турции Р.Эрдогана и США Д.Трампа во время 72-ой Генеральной Ассамблеи ООН /21 сентября 2017/. Нью Йорк, США
Встреча президентов Турции Р.Эрдогана и США Д.Трампа во время 72-ой Генеральной Ассамблеи ООН /21 сентября 2017/. Нью Йорк, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի և Միացյալ Նահանգների փոխհարաբերություններում ծավալվող սկանդալային իրավիճակը մի քանի բաղկացուցիչ ունի։ Դրանք պետք է հաշվի առնել Անկարայի և կոնկրետ Էրդողանի վարքագիծը հասկանալու համար։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Խնդիրը պարզ է և, միաժամանակ, չափազանց բարդ ընկալման համար

Անկարայի և Վաշինգտոնի քաղաքական փոխհարաբերությունների խնդիրը կապված չէ միայն այն զենքի հետ, որ Վաշինգտոնը մեկ մատակարարում է Սիրիայի քուրդ ապստամբներին, մեկ դադարում է դա անել։ Ոչ  էլ միայն այն քրեական գործի հետ, որ հարուցվել է Ամերիկայում թուրք–իրանական ծագում ունեցող գործարար Ռեզա Զարաբի դեմ, որն իբր թե խախտել է Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցները: Այս ամենից բացի, կապված է հենց Էրդողանի հետ։ Ոչ միայն Արցախի հիմնահարցի վերաբերյալ բանակցային գործընթացին միջամտելու Անկարայի մշտական փորձերի հետ։ Եվ ոչ միայն այն հանգամանքի, որ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ–ի հետ սրվել են С-400 գնելու պատճառով։ Ամեն ինչ ավելի բարդ է և միևնույն ժամանակ` հեշտ։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանը խուճապի մեջ է. թուրք լրագրողը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել

Բանն այն է, որ ամերիկացիներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի վախեցնեն, համոզեն Անկարային դադարել համագործակցել Ռուսաստանի հետ։ Եվ առաջին հերթին` կասեցնեն Սիրիայում Իրանի և Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցությունը։ Երկրորդ հերթին` ամեն ինչ կապված է «Թուրքական հոսքի» շինարարության շուրջ ստեղծվող իրավիճակի հետ, որի միջոցով Ռուսաստանը, եթե ոչ այսօր, ապա վաղը կսկսի գազ մատակարարել դեպի Եվրոպայի հարավ։

Ստեղծված իրավիճակում ամերիկացիները հին ձևով են գործում, ինչպես ասում են` դեռ վաղուց փորձված հրահանգների և տեխնոլոգիաների համաձայն։

Մի կողմից քաղաքական դաշտում Թուրքիայի վրա մեծ ճնշում է գործադրվում (ամերիկացիների մոտ դա լավ է ստացվում), մյուս կողմից` միշտ մի ելք է մնում, որով Էրդողանը, ցանկության դեպքում, կարող է սողոսկել։

Զենք` բռնապետության համար…

Քրդական մարտական խմբավորումներին զենքի մատակարարման գործոնը Թուրքիայի համար իրոք մեծ նշանակություն ունի, սակայն ոչ որոշիչ։ Քանի որ Թուրքիան ինքն էլ ինչքան ասես զենք ունի, ու ընդհանրապես Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո տարածաշրջանը գերհագեցած է զենքով։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган во время встречи со сторонниками. Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Էրդողանի արցախյան «այրոցը». Թուրքիան Բաքվի համար հրթիռային second-hand է պատրաստում

Թուրքիայի համար ավելի կարևոր է այն գործոնը, որի համաձայն ամերիկացիները, Քրդստանի աշխատավոր կուսակցության քրդերին զենք մատակարարելով, ասես անուղղակիորեն ընդունում են, որ նրանք տարածաշրջանում իրավաբանորեն ու քաղաքականորեն գոյություն ունեն։ Ու որպես թուրքերի հետ հաշտվելու բոնուս կարող են առաջարկել դադարեցնել այդ մատակարարումները։ Ու այդ ժամանակ և՛ համաշխարհային հասարակության, և՛ քրդերի, և՛ թուրքական ներքին ընդդիմության համար հասկանալի կդառնա, որ քրդերի համար պատերազմն ավարտված է։

Սակայն ամերիկացիները ոչ մի բան «հենց այնպես» չեն անում։ Նրանք անպայման կփորձեն «տեղը հանել»։ Ու դա, ամենայն հավանականությամբ, կլինի Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայի հարցով։

Բանն այն է, որ վերջին տասնամյակներին ԱՄՆ–ն չի սովորել պարտվելուն։ Իսկ Սիրիայում նրանք ջախջախիչ պարտություն կրեցին։ Ու հասկանում են, որ գնալուց երկար ժամանակով կփակեն դուռը, եթե ոչ ամբողջ Մերձավոր Արևելքի, ապա առնվազն Սիրիայի համար, որն, ի դեպ, տարածաշրջանի համար ռազմավարական  կարևոր նշանակություն ունի։

Ու ահա արդեն Թրամփը Էրդողանի հետ հեռախոսով խոսում ու խոստանում է դադարեցնել զենքի մատակարարումները։ Իսկ Պենտագոնը դրան չի համաձայնում, գրեթե բղավում է, որ ԱՄՆ նախագահն այդպիսի որոշում կայացնելու իրավունք չունի։

Президент Турции Реджеп Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքիան դառնում է մաֆիական պետությու՞ն. Foreign Affairs

Հետո արդեն պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը պաշտոնապես հաստատում է' այո՛, քանի որ Իսլամական Պետության վերադառնալու վտանգ չկա, ապա քրդական խմբավորումներին մատակարարվող զենքի չափը կնվազի։

Ու այս ամենը նրա համար, որպեսզի համոզեն Թուրքիային Սիրիայի հարցում Ռուսաստանի ու Իրանի կողմից «չխաղալ»։

Իրանական ոսկին` Էրդողանի բռնապետությանը

Նույն պատմությունն է իրանական ծագում ունեցող թուրքական գործարար Ռեզա Զարաբային քրեական հետապնդության հետ կապված, որը ցնցել է թուրքական հասարակությանն ու լրատվամիջոցներին։

Զարաբը սկսել է դատարանում ցուցմունք տալ այն մասին, որ կաշառք է տվել Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին` Իրանի հետ ոսկու առևտուր անելու համար, ինչի հետ Էրդողանը համաձայն է։ Ավելին` Զարաբը ցուցմունքներ է տվել նաև Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ժամանակահատվածի հետ կապված։

Այսինքն` Միացյալ Նահանգները, ըստ էության, ոչ մի դեպքում չէր կարող փոխզիջման գնալ այն մարդու հետ, որն այդքան լկտիաբար նրանց պատժամիջոցների դեմ է գործել։

Սակայն ամերիկացիներն այստեղ էլ են ելքի տեղ թողնում` Էրդողանին հնարավորություն տալով ցանկության դեպքում օգտվել դրանից։ Իսկ ելքն այն է, որ Զարաբը, որը ցուցմունքներ է տալիս, ինչ–որ պահի էլ չի պնդում, որ հաստատ գիտի, թե Էրդողանը տեղյակ է եղել գործարքից ու իր հավանությունն է տվել։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի հիստերիան, կամ Թուրքիայի ցնորամտությունը բոլորի կոկորդին է կանգնել

Կոնկրետ գումարներ (առաջինը 50 միլիոն եվրոյի չափով) փոխանցվել է նախկին նախարար Չաղլայանին։ Իսկ հետո… Իսկ հետո նա տեղյակ չէ։

Այսինքն` Էրդողանին հնարավորություն է տրվում օգտվելու այդ ելքից, եթե նա վերջիվերջո Սիրիայի հարցում որոշի դավաճանել իր գործընկերներ Ռուսաստանին ու Իրանին։

Սակայն այստեղ էլ Էրդողանը չի ենթարկվում։ Նախօրեին Աղրի քաղաքում հա հետևյալն է ասել. «Վաշինգտոնն անում է հնարավոր ամեն  բան, որպեսզի ծնկի բերի թուրք ժողովրդին ու հասարակության մեջ պառակտում մտցնի։ Անկարան պատժամիջոցները չի խախտել, սակայն աշխարհն Ամերիկայի շուրջ չի պտտվում, դրա համար Թուրքիան միշտ համագործակցել է այլոց հետ էներգետիկայի ու առևտրի ոլորտում։

Այսինքն` նա ընդունում է, որ Իրանի հետ առևտուր է իրականացրել 2010–ից 2015 թվականներին ընկած ժամանակահատվածում, քանի որ պատժամիջոցները պահպանելու ոչ մի պարտավորություն չի ընդունել ու դրա մեջ ամոթալի բան չի տեսնում։

Ռուսական հրթիռային համալիրները բռնապետության համար… Անկարայի թուրքական երկնքում

Ու, թերևս, ամերիկացիներին հուզող ամենակարևոր իրարանցումներից մեկն այն է, որ Թուրքիան С-400 ռուսական հրթիռազենիթային համալիրներ է գնել ՆԱՏՕ–ին բարկացնելու համար։

Այս հարցն ամերիկացիները շատ ավելի երկար էին ձգձգում։ Օրերս նոր համակերպվեցին, երբ ՆԱՏՕ—ի Ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը հայտնեց, որ ՆԱՏՕ–ն այլ ելք չի տեսնում, քան հաշտվել այն բանի հետ, որ Թուրքիան պոտենցիալ հակառակորդից С-400 հրթիռազենիթային համալիր է գնում։

Բանն այն է, որ Թուրքիայի բանակը (ամեն դեպքում, ընդունված է այդպես համարել) ՆԱՏՕ–ում ամերիկյանից հետո ուժեղագույնն է։ Ու եթե Թուրքիան վերջնականապես կապերը խզի ՆԱՏՕ–ի ղեկավարության հետ,  կարող էր լրջորեն ազդել դաշինքի մարտունակության վրա։

Реджеп Тайип Эрдоган и Владимир Путин - Sputnik Արմենիա
Էրդողանը «կառչել է» Արցախից. ինչ է ուզում թուրք առաջնորդը քննարկել Պուտինի և Ռոհանիի հետ

Ահա և ստացվում է, որ այդ առումով Էրդողանը հաղթել է Թրամփին, որը մի ակնթարթում հասել է նրան, որ թուրքերին սպառնացել է դադարեցնել F-35 ռազմական ինքնաթիռների վաճառքը։ Այդ ժամանակ Անկարան էլ ասաց, որ կստիպի անջատել AN-TPY-2 ռադարը, որն ամերիկացիներն իր տարածքում տեղադրել են Իրանի արևմուտքը վերահսկելու համար։

Խնդիրն այն է, որ այդ ռադարը թույլ է տալիս վերահսկել իրանական հրթիռների մեկնարկը, իսկ առանց դրա իսրայելական հակաօդային պաշտպանությունը կարող է բաց թողնել այն։ Ներկայիս իրավիճակում, երբ Իսրայելի ու Իրանի զինված հակամարտությանը մեկ միլիմետր է մնում, ռադարի կորուստը Մերձավոր Արևելքի հակամարտության նժարը Իրանի օգտին կշեղի։ Այն, առանց այդ էլ, Սիրիայի դաշտում հաղթելուց հետո, կրտուկ ընդլայնել է իր ազդեցության գոտին։ Դեպի արևմուտք ցամաքային ճանապարհ է ստացել, Միջերկրական ծով ու դեպի Սիրիայի և Իսրայելի սահման է դուրս եկել ։

Ահա և ստացվում է, որ Էրդողանը, գնելով մեծ հաշվով իր համար անպետք С-400 հրթիռազենիթային համալիրները, հիանալի լայնածավալ գովազդային ակցիա է անցկացրել։ Չէ որ այդ համալիրները նախատեսված են հենց այն ռազմական ավիացիայի դեմ պայքարի համար, որին Թուրքիան է տիրապետում։ Սակայն Թուրքիան ստիպեց ՆԱՏՕ–ին համակերպվել իր գնումի հետ` այս իրավիճակում դա շատ բան արժե։

Թուրքիայի, Անկարայի ու Էրդողանի հետ ավելի զգույշ է պետք

Սակայն այս ամենով հանդերձ, Թուրքիան չի հրաժարվում Արևմուտքի, ՆԱՏՕ–ի ու ԱՄՆ–ի հետ «խաղեր տալ»։ Օրերս, օրինակ, այդ երկրի վարչապետը, Բինալի Յըլդըրըմը ուղղակիորեն խոսել է այն մասին, որ առանց Բաշար ալ-Ասադ հրաժարականի Սիրիայում խաղաղություն չի լինի, այդպես է կարծում Անկարան։

Ավելին` Էրդողանի ու Թրամփի խոսակցությունից հետո թուրքական մամուլը թնդաց հիացած մեկնաբանություններով, որ վերջապես Թուրքիայի ու Ամերիկայի հարաբերությունները վերածնունդ են ապրում։

Այսինքն`նրանք մինչ այժմ վերջնական ընտրություն չեն արել, թե սիրիական կարգավորման հարցում բարիկադի որ կողմում են լինելու։ Ու Էրդողանը իր համար ելք է թողնում, որպեսզի հարկ եղած ժամանակ հակառակ կողմն անցնի։

Այնպես որ, Թուրքիայի ու Ռուսաստանի փոխշահավետ հարաբերությունները հաշվարկով քաղաքական ամուսնություն են։ Մինչ այն պահը, երբ ամերիկացիները պատրաստ լինեն Էրդողանին վճարել այնքան, որքան նա ցանկանում է։

Ու ահա այդ ժամանակ արդեն Ռուսաստանն էլ, Իրանն էլ պետք է զգուշանան։ Ե՛վ Սիրիայի, և՛ Իրանի` դեպի Միջերկրական ծով ցամաքային անցման հարցում` «Թուրքական հոսանքի» ու Ակկույու ատոմակայանի հետ միասին… ու նույնիսկ Թուրքիայից արտահանվող և թուրքական առողջարաններում տուրիստական հոսքերի հարցում։

Էլ չեմ ասում, որ Անկարան ամեն հնարավոր բան անում է Հարավային Կովկասում իր դիրքերը ամրապնդելու համար` օգտագործելով իր կրտսեր եղբորը` Ադրբեջանին։ Ու այդ ճակատում պետք է լինել շատ զգույշ ու ուշադիր։

Լրահոս
0