Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Արամյան. «Թոշակներն այսօր բարձրացնելն անազնիվ կլինի թոշակառուների նկատմամբ»

© Sputnik / Karen Yepremyan / Вардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը սոցիալապես անապահով քաղաքացիների խնդիրները լուծելու երկու մեթոդ գիտի՝ ազնիվ և անազնիվ: Կառավարությունն ընտրել է առաջինը:
Վարդան Արամյան

Աղքատության խնդիրները լուծելու երկու ուղի կա, այսօր ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների՝ 2018թ. կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի չավելանալու մասին հարցին, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ըստ նրա` առաջինը միանգամից բարձրացնելն է, որը նախարարն անհեռանկարային է համարում: Երկրորդը տնտեսական զարգացմամբ հիմնավորված բարձրացումն է, որն, Արամյանի համոզմամբ, հեռանկարային և շարունակական կարող է լինել:

«Մի քանի անգամ ես բերել եմ Հունաստանի օրինակը, որտեղ կուրորեն գնացին թոշակների բարձրացման և ստիպված եղան մի քանի անգամ նվազեցնել՚,- ասաց նախարարը՝ հավելելով, որ բնակչության նկատմամբ նման քայլն ՙանազնիվ՚ կլինի:

Ինչ վերաբերում է սոցհատկացումների ավելացման համար անհրաժեշտ տնտեսական աճին, Արամյանը վստահեցրեց, որ կառավարությունն այս ուղղությամբ գործնական քայլեր իրականացնում է՝ հնարավորություն տալով ՀՀ քաղաքացիներին լուծելու իրենց սոցիալական խնդիրներն այսօր:

Լրահոս
0