Դիտարկում` շփման գծում

© Photo : Press office of the MFA of RA / Мониторинг ОБСЕ на границе
Мониторинг ОБСЕ на границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս անգամ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։

ԵՐԵՎԱՆ, 6 Դեկտեմբեր — Sputnik. Դեկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Լրահոս
0