Ճակատագրի պատասխանը. պարզվել է ավտովթարից մահացած կողոպտիչի ինքնությունը

© Sputnik / Aram Nersesyan / Дорожная полиция
Дорожная полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում իրականացվել է դեկտեմբերի 4–ին։ Հարձակվողներից մեկը մահացել է ավտովթարից, մյուսին տեղափոխել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 4-ին, ժամը 5.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1975 թ. ծնված Կ. Շ.-ն և հայտնել, որ ՌԴ-ից եկել է Հայաստան, ճանապարհին երկու երիտասարդ իրեն վերցրել են Երևան բերելու համար, սակայն կողոպտել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Կոտայքի մարզում տղամարդը ծեծելով ու խեղդամահ անելով սպանել է ՌԴ քաղաքացուն

Ոստիկանության Արտաշատի բաժնում տուժողն ասել է, որ ժամը 3.00-ի սահմաններում իրեն անծանոթ երկու երիտասարդի հետ նրանց ավտոմեքենայով Երևանից Արտաշատ է գնացել։ Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին նրանք կայանել են ավտոմեքենան, որից հետո նրանցից մեկն իրեն դուրս է քաշել ավտոմեքենայից, վիճաբանել իր հետ, հարվածել մարմնի տարբեր մասերին, ապա հեռացել են` իրենց հետ տանելով իր ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական իրերը և «Լենովո» տեսակի պլանշետը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և նրա ընկեր ոմն Մխոն, որոնք ժամը 3.30-ին «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայով բախվել են Արտաշատյան խճուղու թիվ 88 հասցեում գտնվող ՃՈ անշարժ պահակետի պատին, ինչի հետևանքով ուղևոր Մխոն տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է, որ ավտովթարից մահացած ուղևորը 1997 թ. ծնված Մխիթար Համբարձումյանն է:

Վնասի չափը պարզվում է: Հրաչյա Գ.-ն ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:

Լրահոս
0