00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերտերության մասին երազանքներ. ԱՄՆ–ն փորձում է զսպել Էրդողանի բռնատիրական ախորժակը

© REUTERS / Joshua RobertsВстреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме
Встреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միացյալ Նահանգները թուրքական ընդդիմության հետ փորձում է թուլացնել Էրդողանի ավտորիտար ձգտումները, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն փորձում են կանխել Թուրքիայի` Մերձավոր Արևելքում գերտերություն դառնալու ծրագրերը, Sputnik Արմենիային ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

ԱՄՆ-ում մեծ թափ է հավաքում Ֆլորիդայում կալանավորված` թուրք-իրանական ծագում ունեցող գործարար Ռեզա Զարաբի գործի հետ կապված իրարանցումը։ Զերաբը մեղադրվում է «նավթի փոխարեն ոսկի» սխեման ստեղծելու և հակաիրանական պատժամիջոցներն անտեսելու մեջ։ Զուրաբն արդեն հայտարարել է, որ սխեմային մասնակցել է Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարը։

Թուրքագետի խոսքով` հարաբերությունների սրացման գլխավոր պատճառն այն է, որ Թուրքիան փորձել է Արևմուտքը գրավել` Սիրիայում Ասադին գահընկեց անելու համար։

«Թուրքիան պետք է իր ազդեցությունը Սիրիայից տարածեր հարևան երկրներ ու իրականացներ տարածաշրջանային գերտերության մասին երազանքը», — ասաց Չաքրյանը։

Սակայն ԱՄՆ-ն չզիջեց Թուրքիային, ինչից հետո Անկարան սկսեց օգտագործել «Իսլամական պետության» (ՌԴ-ում ու մի շարք այլ երկրներում արգելված խմբավորում) ահաբեկիչներին։ Ռուսաստանի միջամտությունը լիովին խառնեց Թուրքիայի ծրագրերը. Ասադին գահընկեց չարեցին, ԱՄՆ-ն էլ սկսեց օգնել սիրիական քրդերին։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի օֆշորները ջրի երես են դուրս գալիս. ընդդիմությունն ապացույցներ է ներկայացրել

«Թուրքիան համարում է, որ քրդերին զենք մատակարարելն ազգային անվտանգության սպառնալիք է։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն համարում են, որ Թուրքիայի պահվածքը խանգարում է տարածաշրջանում իրենց քաղաքականությանը», — ասաց Չաքրյանը։

Հենց այդ հարաբերությունների ֆոնին, թուրքագետի խոսքով, ամերիկյան մամուլում Զարաբի դեպքի շուրջ այդպիսի աղմուկ բարձրացվեց։ Զուրաբը թուրքական իշխանությունների հովանավորությամբ նավթի դիմաց վճարում էր կանխիկ գումարով կամ ոսկով։

Այսպիսով` Թուրքիան, լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը, շրջանցում էր Իրանի դեմ սահմանված էմբարգոն։ Հիմա ԱՄՆ-ն պատժամիջոցները շրջանցելու համար քրեական գործեր է հարուցել թուրքական մի քանի բանկի դեմ։

«Զարաբը շատ գաղտնիքներ ունի, սակայն եթե նա բացահայտի դրանք, ջրի երես դուրս կգան Էրդողանի ընտանիքի անդամների անունները` նրա որդի Բիլյալի, փեսայի, վարչակազմի նախկին ղեկավարի։ Այդ գործի հետ կապված են նրանք ու հենց Էրդողանը։ Դրանից են վախենում նրանք»,- ասաց Չաքրյանը։

Նրա խոսքով` ԱՄՆ-ն հնարավոր է` այդպիսի քայլի չդիմեր, եթե Էրդողանը չվարվեր այնպես, ինչպես հիմա է վարվում։

Էրդողանը 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ ԱՄՆ-ին է մեղադրում կամ ավելի կոնկրետ` Կենտրոնական հետախուզական վարչությանը։ Սակայն, թուրքագետի խոսքով, եթե դա իրականությանը համապատասխաներ, ապա փորձը չէր ձախողվի։ Նրա խոսքով` այդպիսի «աբսուրդային» հեղաշրջում դեռ չէր եղել, ինչը վկայում է, որ ամեն ինչ այնպես էր մտածված, որ իսկական փորձը կանխվի։

Встреча президентов Турции Р.Эрдогана и США Д.Трампа во время 72-ой Генеральной Ассамблеи ООН /21 сентября 2017/. Нью Йорк, США - Sputnik Արմենիա
Էրդողանը ելք է փնտրում. արդյոք Թուրքիային կհաջողվի դուրս պրծնել ամերիկյան թակարդից

Էրդողանը վախենում է, որ երկիրը կպառակտվի ու, որ Արևմուտքը, հնարավոր է, այն պառակտելու նախագծեր ունի, կարծում է փորձագետը։ 

ԱՄՆ-ի մերձարևելյան քաղաքականության համատեքստում թուրքագետը հիշեցրեց ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հայտարարությունն (2006 թվականին) այն մասին, որ այդ տարածաշրջանում (և Հյուսիսային Աֆրիկայում) պետք է 22 երկրի «անդամահատել», այդ թվում` Թուրքիային ու Սաուդյան Արաբիային։

Եթե սիրիական քրդերին հաջողվի անկախանալ ու միավորվել իրաքյան քրդերի հետ, ապա նրանք ամբողջովին կփակեն դեպի Թուրքիա ելքը։

Վերլուծաբան-թուրքագետ, Թուրքիայի քաղաքական գործընթացների փորձագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ-ում իրականացվող հետաքննության հետ կապված իրավիճակը պետք է դիտարկել Թուրքիայում կայանալիք առաջիկա ընտրությունների համատեքստում։

«Ընդդիմության հրապարակած ու իշխանությունների դեմ ուղղված փաստաթղթերի հետ միասին այս ամենը կարելի է ուժեղ հարված համարել Էրդողանի` առաջիկա ընտրությունների հետ կապված ձգտումներին», — ասաց Գեղամյանը։

Նրա խոսքով` Արևմուտքը մասամբ շահագրգռված է, որ Էրդողանի բռնապետության սպառնալիքի խաբուսիկ պատկեր ստեղծի։ Մյուս կողմից էլ` Զարաբի գործով փաստերը Էրդողանի մասին ոչ մի նորություն չեն ասում, քանի որ 2013 թվականին շատ ավելի մեծ կոռուպցիոն իրարանցում էր եղել, որից թուրքական առաջնորդը շատ ավելի ուժեղացած դուրս եկավ։

«Ներքին ուժերն ու նման արտաքին պահերն օգտագործելու են Էրդողանի ու նրա ավտորիտար ձգտումների թուլացման համար», — ասաց Գեղամյանը։

Ընդ որում`Թուրքիայում, նրա խոսքով, չկա մեկ այլ առաջնորդ, որ կարող է զանգվածներին իր հետևից տանել։ Կուսակցությունների ներկա ղեկավարները տարբեր պատճառներով չեն կարող համազգային ընդդիմադիր առաջնորդ դառնալ։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган. Архивное фото. - Sputnik Արմենիա
«Օֆշորային հարված» Էրդողանին. ի՞նչ է խոստացել Թուրքիայի նախագահն ու արդյո՞ք խոսքի տերը կլինի

Թեկնածուներից մեկը կարող էր դառնալ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, բայց, թուրքագետի կարծիքով, նա բաց է թողել ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր ժամանակը։

Այդ պատճառով արևմտյան երկրներն աշխատելու են Էրդողանի հետ, բայց փորձելու են առավելագույնս թուլացնել նրա դիրքերը։ 

«Ինչ վերաբերում է հենց Էրդողանին, ապա նրա ծրագրերի իրականացման ամենամեծ խոչընդոտը տնտեսական բարդություններն են։ Նա պետք է զարգացում ապահովի, ինչի հաշվին վստահություն ձեռք կբերի բնակչության շրջանում ու վստահաբար կհաղթի ընտրություններում», — ասաց Գեղամյանը։

Անկարայի դեպքում տնտեսական զարգացումը ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ համագործակցություն է ենթադրում։ Թե ինչով կավարտվի Թուրքիայի ու Արևմուտքի միջև սրացումը, թուրքագետը չի կանխատեսում։

«Դժվար է ասել` ինչով կավարտվեն այս բանակցությունները, ինչ կստանան կողմերն ու ինչ կկորցնեն», — ասաց Գեղամյանը։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը Գլխավոր դատախազությանն է փոխանցել Անկարայի փաստաթղթերը, որոնք պետք է հաստատեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կապը օֆշորային հաշիվների հետ։

Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2019 թվականին։

Լրահոս
0