Հայերի քոչարին համերաշխություն է քարոզում աշխարհին. ՅՈւՆԵՍԿՕ–ն կնիքը դրեց

© Sputnik / Asatur Yesayants / Участники акции протеста в Ереване танцуют кочари
Участники акции протеста в Ереване танцуют кочари - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՅՈՒՆԵՍԿO–ն հայկական քոչարին ճանաչել է ոչ միայն որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն, այլև կոչել համերաշխության պար։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայկական քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին ասված է կազմակերպության պաշտոնական էջում։

Կազմակերպությունը նաև ծավալուն տեղեկություն է հրապարակել, թե ինչ պար է քոչարին, ինչ է խորհրդանշում և ինչ նշանակություն ունի հայ ազգի կյանքում։

«Քոչարին ավանդական պար է, որը լայնորեն կատարվում է ամբողջ Հայաստանում` տոների, տոնական միջոցառումների, ընտանեկան արարողությունների և այլ հասարակական միջոցառումների ժամանակ: Այն բաց է բոլոր մասնակիցների համար` անկախ տարիքից, սեռից կամ սոցիալական կարգավիճակից»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն քոչարին որակում է որպես «ազգային ինքնություն և համերաշխություն քարոզող պար, որը նպաստում է պատմական, մշակութային և էթնիկ հիշողությունների շարունակականությանը, խթանում փոխադարձ հարգանքը համայնքի բոլոր տարիքի անդամների միջև»:

«Քոչարին հանդիսանում է հազվագյուտ ավանդական պարերից մեկը, որոնց փոխանցման շղթան երբեք չի ընդհատվել,- հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն,- միաժամանակ ավելացնելով, որ 2004 թ.-ից այն ներառվել է Հայաստանի դպրոցների ուսումնական ծրագրերում`«ժողովրդական երգ ու պար» դասընթացի տեսքով։

Իսկ 2008 թ-ից պարբերաբար իրականացվում է «Մեր պարերը և մենք» նախաձեռնությունը, որը նպաստում է փորձառու մասնագետների միջոցով ազգային պարի այդ տեսակի պահպանմանը, տարածմանն ու փոխանցմանը։

Լրահոս
0