Ավտոմեքենան վթարից հետո ընկել է ձորը և ամբողջությամբ այրվել

© Sputnik / Асатур ЕсаянцПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այրված «Volkswagen Passat»-ի վարորդի վիճակը կայուն ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 7-ին, ժամը 01։03-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Ցամաքաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Ցամաքաբերդ հատվածի 1-ին կմ-ին բախվել են 1989 թ. ծնված Հ. Կ–ի «Volkswagen Passat» մակնիշի 35 AD 186 և 1991 թ. ծնված Ա. Գ.–ի «ՎԱԶ-2108» մակնիշի 34 PL 148 պետհամարանիշերով ավտոմեքենաները: «Volkswagen Passat»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել ձորում և ամբողջությամբ այրվել:

Վերջինիս վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել մեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, մարվել` 01:53-ին:

Լրահոս
0