00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խուճապահար էր, սթրեսի մեջ. երկրաշարժից 6 օր անց փրկած մարդուն փրկարարը չի մոռանում

Բաժանորդագրվել
88-ին աշխարհից փրկություն հայցող Հայաստանն այսօր ինքն է ձեռք մեկնում աղետալի վիճակում հայտնված այլ երկրների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փրկարար Գևորգ Հովակիմյանը հիշում է Սպիտակի երկրաշարժի ցավալի փորձն ու անմոռաց դրվագները։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Այդ տարիներին մենք այնքան դիակ դուրս բերեցինք փլատակների տակից, որ նույնիսկ դժվար էր հավատալ։ 1988–ի մասին իր պատմությունն այսպես է սկսում ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան, միջազգային կարգի փրկարար, փրկարար ծառայության գնդապետ Գևորգ Հովակիմյանը։

Եվ, այդուհանդերձ, ցավալի պատմություններից առավել, փրկարարը հակված է հիշել փրկության երջանիկ պահերը։

1988-ի երկրաշարժ - Sputnik Արմենիա
Ողբերգությունից 29 տարի անց շատ բան է փոխվել, բայց ոչինչ չի մոռացվել

«Դեկտեմբերի 13-ին` երկրաշարժից 6 օր անց, փլատակների տակից մենք կենդանի մարդ հանեցինք։ Այդ պատկերը մինչ օրս իմ ուղեղում տպված է։ Սարգիս էր անունը։ Ի վիճակի էր խոսել, բայց խուճապահար էր, կորցրել էր ժամանակի զգացումը, հոգեբանական սթրեսային վիճակում էր։ Առաջին օգնություն ցույց տալուց հետո, մենք նրան հանձնեցինք բժիշկներին»,– պատմում է Հովակիմյանը։

Այդ պահից ի վեր փրկարարն իր փրկած մարդկանց այլևս չի հանդիպել, չգիտի` որտեղ են, ինչպես են, բայց բավարարված է այն զգացումով, որ ամեն ինչ արել է նրանց կյանքը փրկելու համար։

Գևորգ Հովակիմյանը փրկարար է դարձել 88-ի երկրաշարժից հետո։ Այդ տարիներին նա աշխատում էր պատանի տուրիստների մանկապատանեկան կայանում, լեռնագնացության սպորտի վարպետ էր, ավագ հրահանգիչ։ Լեռնափրկարարական աշխատանքների փորձ ուներ, մասնակցել էր Պամիրի լեռնաշղթայի, Կովկասյան լեռներում զբոսաշրջիկների որոնողական, փրկարարական աշխատանքներին, բայց որ ստիպված էր լինելու մարդկանց փրկել քաղաքում, քանդված շենքերի փլատակների տակից` երբեք չէր մտածել։

«Երբ Սպիտակի երկրաշարժը տեղի ունեցավ, մենք` մեր կայանի աշխատակիցներով, հենց այդ օրը երեկոյան մեկնեցինք Լենինական և սկսեցինք փրկարարական աշխատանքներ կատարել` այնքանով, որքանով մենք գիտեինք պարանով աշխատել և տուժածներին առաջին օգնություն ցույց տալ»,– հիշում է Հովակիմյանը։

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Հովակիմյան
Геворг Овакимян - Sputnik Արմենիա
Գևորգ Հովակիմյան

Քաղաքային պայմաններում փրկարարական աշխատանքների փորձ խորհրդային տարիներին Հայաստանում ոչ ոք չուներ։ Կար միայն հայրենակիցներին օգնության հասնելու ցանկություն։ Բազմաթիվ կամավորներ Հայաստանից ու արտերկրից շտապեցին երկրաշարժից տուժածներին օգնելու, բայց չկար աշխատանքի մասնագիտական կազմակերպում, ինչն էլ ավելի էր բարդացնում առանց այդ էլ բարդ իրավիճակը։

«Չկար մի կառույց, որը կկանոնակարգեր այդ աշխատանքները։ Նույն շենքի վրա կարող էր օրը մի խումբ աշխատել, անկախ նրանից, որ այդ շենքից արդեն նախօրեին տուժածներին դուրս էին բերել։ Չկար նշագրում, որ այդ աշխատանքներն արդեն կատարվել են»,– պատմում է Գևորգ Հովակիմյանն ու հավելում, որ Սպիտակի երկրաշարժի ցավալի փորձն էր այն առիթը, որի հիման վրա Հայաստանում ստեղծվեց փրկարար ծառայություն։

Հայ փրկարարներն այսօր ունեն միջազգային ամենաբարձր որակավորումը, ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ են։

Գևորգ Հովակիմյանի դիտարկմամբ` Հայաստանը փրկություն հայցող երկրից վերածվել է փրկության հասնող երկրի։

Լրահոս
0