00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում կառուցվել է ավելի շատ բնակարան, քան քանդվել է, բայց քաղաքում դեռ անօթևաններ կան

© Sputnik / Armenuhi Mkhoyan Домик, в котором живет Гаяне Енокян
Домик, в котором живет Гаяне Енокян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով միայն Գյումրի քաղաքում 20 հազար 612 բնակարան քանդվեց կամ դարձավ բնակության համար ոչ պիտանի: Այդ թիվը ողջ մարզում հասավ 22 հազար 700-ի: Տարիներ անց էլ, չնայած կառուցված բնականների թիվը գերազանցում է կորցրածին, այնուամենայնիվ քաղաքում դեռ տնակներ կան:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Անցած տարիների ընթացքում Գյումրիում տարբեր ծրագրերով կառուցվել կամ բնակարանի վկայագիր ծրագրով ձեռք է բերվել 21 հազար 184 բնակարան՝ ավելի, քան  կորցրել է քաղաքը:

Մինչև 2002 թվականը քաղաքում բնակարանաշինության մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին նախկին խորհրդային հանրապետությունների շինարարական կազմակերպությունների կողմից: Այդ ընթացքում  կառուցված բնակարանային ֆոնդը կազմեց շուրջ 5600 բնակարան: Դրանից հետո շինարարական աշխատանքների տեմպերը դանդաղեցին: Աշխատանքներն իրականացվում էին փուլ առ փուլ` տարբեր միջազգային կառույցների օժանդակությամբ:

Регина Арустамян с детьми Карине и Ашотом в новой квартире - Sputnik Արմենիա
Գյումրիում ևս մեկ ընտանիք այլևս վագոն-տնակում չի ապրի. նրանք արդեն քարե պատեր ունեն

2001-2003 թվականներին մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ են իրականացվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Միայն  Գյումրիում այս ծրագրով կառուցվել է 2550 բնակարան: Եվ վերջին ծրագրով, որը պետական միջոցների հաշվին իրականացրել է «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը` 2010-2012 թվականներին, շահագործման է հանձնվել 2812 բնակարան:

1989-2015 թվականներին մարզում ընդհանուր կառուցված,  վերականգնված` ԲԳՎ ծրագրով և ֆինանսական աջակցությամբ, 22906 անօթևանի խնդիր է լուծվել, որից 21093  Գյումրիում: 2014 թվականից անօթևանության խնդրի լուծման նպատակով «Բնակարանի գնման վկայագիր» ծրագիրն արդեն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից: Ծրագրի շնորհիվ ավելի քան 350 ընտանիք էլ է ձեռք է բերել բնակարան: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2008  թվականի Գյումրու քաղաքապետարանի անօթևանության ցուցակով, քաղաքում երկրաշարժի հետևանքով շահառու ճանաչված 83 ընտանիքն էլ 2017 թվականին վկայագրով ձեռք բերեց բնակարան: «Գյումրի  քաղաքում շահառու ճանաչված ընտանիքներ այլևս չունենք: Այստեղ մնում է  միայն սեփական տներ կորցրած ընտանիքների խնդիրը՝ 98 ընտանիք, որոնք համարվում են անօթևան: Նրանց խնդիրը, իմ կարծիքով, առաջիկայում կքննարկվի ու համապատասխան լուծում կստանա»,-նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Եթե անօթևան շահառու ճանաչված ընտանիքների հարցը, բացառությամբ սեփական բնակֆոնդի, լուծված կարելի է համարել, ապա այն ընտանիքները, որոնք  թեև  փաստացի անօթևան են, բայց անօթևանության շահառու չեն համարվում, շարունակում են ապրել տնակներում։

Նրանք`տարբեր պատճառներով՝ քաղաքապետարան փաստաթուղթ չներկայացնելու, ընտանիքի  անդամների երկրից  բացակայելու, կամ  բնակարանային ծրագրերի շահառու ճանաչված, բայց այդ ծրագրերից հրաժարված ընտանիքներն են և դրանք քիչ չեն: Նմանատիպ 150 ընտանիքի հարց դեռ չի քննարկվում:

Այս պահին, տնակների թիվը ճշտելու նպատակով, Գյումրու քաղաքապետարանում իրականացվում է տնակների հաշվառում:

Լրահոս
0