Լոռիում «ՈՒԱԶ»–ն ընկել է ձորը. տուժածները զինվորականներ են

© Sputnik / Arpi Beglaryan / Машина ГАИ
Машина ГАИ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածները ՀՀ ԶՈւ զինծառայողներ են։ Նրանցից մեկի վիճակը կայուն ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 7-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «FORD ESCAPE» մակնիշի 34 TC 371 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և հայտնվել Շահումյան գյուղի թիվ 11 փողոցի 1-ին փակուղու թիվ 8 տան բակում:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տուժած երկու քաղաքացին էլ ՀՀ ԶՈւ զինվորականներն են, մեկը` կապիտան, մյուսը պայմանագրային շարքային զինծառայող։ «Նրանք եղել են սեփական մեքենայով։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Պայմանագրային զինծառայողի առողջական վիճակը միջին ծանրության է, կապիտանինը` կայուն ծանր»,–ասաց Հովհաննիսյանը։

ԱԻՆ տվյալներով` մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները` 1979 թ. ծնված Հ. Մ.-ը և 1990 թ. ծնված Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել և դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Լրահոս
0