Times of Israel. Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պետք է պատժել` հանուն արդարության

© Photo : Public domain / Армянка начала 20-го века
Армянка начала 20-го века - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիացին, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, վիրավորվել է հայ լրագրողից, նրան զրպարտիչ անվանել։ Դատարանը լուծել է նրանց վեճը։

ԵՐԵՎԱՆ 7 դեկտեմբերի — Sputnik. Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պետք է խարանել` հանուն արդարության, գրում է Times of Israel` մեկնաբանելով «Ֆրանս–պրեսի» հայտարարությունը։

Ֆրանսական դատարանն ավարտել է Nouvelles d"Armenie  գլխավոր խմբագիր Ժան Մարկ Թորանյանի դեմ դատավարությունը։

Հայկական նորությունների ֆրանսական այդ կայքում Թորանյանը բազմիցս քննադատության է ենթարկել այն մարդկանց, որոնք ժխտում են հայոց ցեղասպանությունը։ Նրանց շարքում է Մաքսիմ Գոենը։ Այդ ֆրանսիացի հետազոտողին ֆինանսավորում է Թուրքիայի վերլուծաբանական կենտրոններից մեկը, նշում է իսրայելական թերթը։

Папа Римский Франциск I в резиденции президента РА Сержа Саргсяна - Sputnik Արմենիա
Հռոմի պապը հիշում է Հայոց ցեղասպանությունը. Վատիկանը բացառիկ նամականիշներ է թողարկել

Թորանյանը 2013-14 թվականներին մի քանի անգամ գրել է նրա մասին։ Իր հոդվածներում Թորանյանը Գոենին «ֆրանսական ֆաշիզմի   վստահելի գործիք» է այն բանից հետո, երբ Գոենը սկսել է պնդել, որ «հայերի հարկադիր տեղահանման ժամանակ նրանց լավ են կերակրել»։ Դրա համար նա Գոենին համեմատել է Ռոբերտ Ֆորիսոնի հետ, որը ժխտում էր Հոլոքոստը։

Գոեն վիրավորվել է այդպիսի համեմատությունից։ «Ի՞նչը կարող է լինել ավելի վատ, քան այդպիսի կեղծարարի հետ համեմատությունը», – հայտնել է նա դատարանում։ Այդպիսի սարսափելի վիրավորանքի համար նա բարոյական վնասի փոխհատուցում էր պահանջում։

Սակայն դատարանը որոշել է`թեև Թորանյանի հոդվածները զրպարտանքի տարրեր պարունակել են, սակայն վիրավորելու ակնհայտ նպատակ չեն ունեցել։

Որոշումը կարելի է բավարար համարել, կարծում է Թորանյանի փաստաբան Անրի Լեկրերը։ Դատարանը ցեղասպանությունը ժխտողներին հանցագործ չի համարում, սակայն դեմ չէ, երբ նրանց ստախոս են ասում։ Հիմա դրա համար նախադեպ է ստեղծվել, ընդգծեց փաստաբանը։

Լրահոս
0