Ո՞վ է ճանաչում բանկոմատից գումար հանած տղամարդուն. տեսանյութ

© Sputnik / Табылды Кадырбеков /  / Անցնել մեդիապահոցԲանկոմատ
Բանկոմատ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննչական կոմիտեն հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ով է գողացված քարտով կանխիկացնում գումարը։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու քաղաքացու՝գողացված բանկային քարտով զգալի չափի գումար կանխիկացրած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու` գողացված բանկային քարտով կատարել է գումարի կանխիկացման գործարք՝ պատճառելով զգալի չափի նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննրական կոմիտեն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Լրահոս
0