Քոչարյան. «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների այլընտրանքը պատերազմն է»

© Sputnik / Asatur Yesayants / Конференция на тему "Блокада Степанакерта. 25 лет спустя". Шаварш Кочарян
Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя. Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների հաճախակի հանդիպումները նպաստում են շփման գծում լարվածության թուլացմանը, կարծում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան դրա բացակայությունը։ Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Ցանկացած դեպքում «բանակցությունների այլընտրանքը ռազմական գործողություններն են»,– ավելացրեց նա։

Քոչարյանը մեկնաբանեց նաև հանդիպումից հետո արտգործնախարար Նալբանդյանի այն հայտարարությունը, թե հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։

«Քանի որ քննարկվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի համաձայնությունները կյանքի կոչելու հարցը, ապա ակնհայտ է, որ, եթե այդ ուղղությամբ լինի որևէ առաջընթաց, ապա դա դրական է»,– ընդգծեց փոխարտգործնախարարը։

Встреча глав МИД Армении и Ирана Эдварда Налбандяна и Мохаммада-Джавада Зарифа - Sputnik Արմենիա
Ադրբեջանը դիտարկում է Արցախի դեմ պատերազմելու տարբերակը

Իսկ առաջընթացը, Քոչարյանի համոզմամբ, կողմերի միջև վստահության ձևավորումն է։

Եվ այս հանդիպումը ևս հերթական անգամ արձանագրել է վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։

Թե որքանով կողմերին կհաջողվի հասնել փոխվստահության, փոխնախարարը դժվարացավ կանխատեսել։

«Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ տալիս է համաձայնություն, ապա հենց ինքն էլ խոչընդոտում է ։ Այդ տեսակետից ամեն ինչ անում է ստատուս քվոն պահպանելու համար։ Իսկ եթե ցանկանում է որևէ փոփոխություն, ապա պետք է այդ քայլերը ձեռնարկի»,- ասաց նա։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը նախանշվում է 2018թ-ի սկզբին։ Հանդիպումների նման հաճախակիությունը, Շավարշ Քոչարյանի գնահատմամբ, մի կարևոր արդյունք ունի. դրանք նպաստում են շփման գծում լարվածության թուլացմանը։

Լրահոս
0