00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թոփ մոդել ԱՊՀ-2017. Հայաստանում ցնցող շոու է նախապատրաստվում

© Sputnik / Karen YepremyanКонкурс красоты "Мисс Армения - 2017"
Конкурс красоты Мисс Армения - 2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ-2017» միջազգային մրցույթը։ Հայաստանն այդ հեղինակավոր միջոցառմանը երեք մասնակից է ներկայացնելու։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Մրցույթի մասնակիցներ Սեդա Սարգսյանը, Մարթա Բաղդասարյանն ու Սրբուհի Ավանեսյանը մարտական են տրամադրված. նրանք Հայաստանն են ներկայացնելու «Թոփ մոդել ԱՊՀ-2017» միջազգային մրցույթում։

Միջազգային մրցույթն անցկացվելու է Երևանում դեկտեմբերի 10-ին։ ԱՊՀ և Մերձբալթյան երկրներից, ինչպես նաև Ռումինիայից և Բուլղարիայից Հայաստանի մայրաքաղաք են ժամանել 30 մասնակից։ Միջոցառումն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Sputnik Արմենիան հյուրընկալել էր մրցույթի հայ մասնակիցներին։

Սեդա Սարգսյան

Սեդան 15 տարեկան է և հեղինակավոր մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը, սովորում է Երևանի բժշկական քոլեջում։

«Ընտրել եմ բուժքրոջ մասնագիտությունը, կարծում եմ, որ ամենաօգտակար մասնագիտություններից մեկն է։ Փորձում եմ համատեղել ուսումս մոդելի մասնագիտության հետ։ Իհարկե, ցանկանում եմ ըստ արժանվույն ներկայանալ մրցույթին և հաղթել», — նշեց Սեդան։

Նա ավելացրեց, որ հուզվում է, քանի որ առաջին անգամ է պրոֆեսիոնալ բեմ դուրս գալու։

Սեդայի խոսքով, այս մրցույթը նոր մարդկանց հետ ծանոթանալու հիանալի հնարավորություն է ընձեռում և նոր դռներ է բացում մոդելների առաջ։

«Ես կկարողանամ այլ կողմից նայել ինձ, փորձ ձեռք բերել։ Նույնիսկ եթե հաղթել չհաջողվի, միևնույնն է` աշխարհի այլ երկրների նորաձևության ինդուստրիայի ներկայացուցիչներից համագործակցության հրավեր ստանալու հիանալի հնարավորություն կլինի», — ասաց նա։

© Sputnik / Aram NersesyanՍեդա Սարգսյան
Участницa конкурса Топ-модель СНГ-2017 Седа Саркисян - Sputnik Արմենիա
Սեդա Սարգսյան

Մարթա Բաղդասարյան

Հայաստանը ներկայացնող երկրորդ մասնակիցը 17 տարեկան Մարթա Բաղդասարյանն է` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի երրորդ կուրսի ուսանողուհին։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի մասնակիցների ընտրությունը խիստ կանոններով է անցկացվել։

«Հայաստանը ներկայացնելը մեզ համար մեծ պատիվ է։ 17 տարեկան… Թեև մենք ուսուցում ենք անցել մոդելների դպրոցում, այնուամենայնիվ այս օրերին մեզ կրկին զրոյից են նախապատրաստում. սովորեցնում են ինչպես քայլել բեմում, տարբեր կեցվածքներ ընդունել, ինչպես պահել տեսախցիկի և լսարանի առջև։ Մասնագետները, որոնք մեզ հետ պարապում են, անում են հնարավոր ամեն բան, որպեսզի դեկտեմբերի 10-ին ամեն ինչ հրաշալի անցնի։ Հիանալի շոու է լինելու, որը պետք է տեսնել», — ասաց Մարթան։

Նա պատմեց, որ մրցույթի ընթացքում աղջիկները հանդիսատեսի և ժյուրիի առաջ կներկայանան երեք անգամ` լողազգեստով և մուշտակներով, Կոկո Շանելի կերպարում, ինչպես նաև հայ դիզայներների կարած հագուստով։

«Մենք շփվում ենք բոլոր աղջիկների հետ, իսկ մեզ համար որոշել ենք, որ կյանքում չենք մրցելու միմյանց հետ, միայն բեմում», — ավելացրեց Մարթան։

Այս մրցույթին մասնակցելը, նրա խոսքով, ցանկացած մոդելի համար լավ գովազդ է, ինչպես նաև հմուտ մասնագետների և վարպետների հետ ծանոթանալու հնարավորություն։

© Sputnik / Aram NersesyanՄարթա Բաղդասարյան
Участницa конкурса Топ-модель СНГ-2017 Марта Багдасарян - Sputnik Արմենիա
Մարթա Բաղդասարյան

Սրբուհի Ավանեսյան

Հայաստանի երրորդ ներկայացուցիչը 20 տարեկան Սրբուհի Ավանեսյանն է։ Մասնագիտությամբ ռեժիսոր է, բայց նրան ավելի հոգեհարազատ է կերպարանափոխությունը. Սրբուհին պրոֆեսիոնալ մոդել է, դերասանուհի, նկարահանվում է ֆիլմերում և սերիալներում։

«Երազում եմ համագործակցել Dior, Chanel ապրանքանիշների հետ… Ինձ ոգեշնչում է այն, որ աշխատելու ենք պրոֆեսիոնալների հետ։ Խոսքը միայն մարդկանց մասին չէ, ովքեր նախապատրաստում են մեզ մրցույթի համար, այլև այն աղջիկների, որոնք Երևան են ժամանելու», — ասաց մոդելը։

«Հայաստանը ներկայացնող բոլոր մասնակիցներից միայն ես եմ մասնակցել գեղեցկության մեծ մրցույթի. «Միսս Հայաստանն» էր, բայց ոչ մի տեղ չզբաղեցրի», — տխրությամբ նշեց Սրբուհին։

© Sputnik / Aram NersesyanՍրբուհի Ավանեսյան
Участницa конкурса Топ-модель СНГ-2017 Србуи Аванесян - Sputnik Արմենիա
Սրբուհի Ավանեսյան

Աղջիկը, սակայն, չի ընկճվում է և պատրաստ է բեմ բարձրանալ տարբեր երկրներից ժամանած գեղեցկուհիների հետ։

«Մենք արդեն հասցրել ենք ծանոթանալ մյուս երկրների ներկայացուցիչների հետ, ասեմ, որ հիմնականում պրոֆեսիոնալ մոդելներ են։ Մեծ պատիվ է նրանց հետ նույն բեմ դուրս գալը», — նշեց Սրբուհին։

Նշենք, որ «Թոփ մոդել ԱՊՀ-2017» մրցույթին ներկա լինելու համար ԱՊՀ երկրներից Հայաստան կժամանեն նորաձևության և շոու-բիզնեսի ոլորտի փորձագետները։

© Sputnik / Aram NersesyanՀայաստանը ներկայացնող գեղեցկուհիները
Участницы конкурса Топ-модель СНГ-2017 - Sputnik Արմենիա
Հայաստանը ներկայացնող գեղեցկուհիները
Լրահոս
0