Մխիթարյանի երկրպագուները «գրոհել» են Ժոզե Մոուրինյոյի Instagram-ի վրա

© OLI SCARFF / AFPЖозе Моуриньо
Жозе Моуриньо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկրպագուները պահանջում են դաշտ վերադարձնել Մխիթարյանին։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները գրառումներով ողողել են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի Instagram-ի էջը։ Նրանք պահանջում են դաշտ վերադարձնել հայ կիսապաշտպանին, հաղորդում է Manchester EveningNnews–ը։

Թիմի վերջին 6 հանդիպումներից 5–ի ժամանակ Մխիթարյանը դաշտ դուրս չի եկել։

Публикация от Jose Mourinho (@josemourinho) Ноя 3 2017 в 5:35 PDT

 

Վերջին երկու օրերին Instagram–ում Մոուրինյոյի դստեր ծննդյան օրվա հետ կապված հրապարակումների տակ հայտնվել են բազմաթիվ մեկնաբանություններ` պահանջելով դաշտ վերադարձնել Մխիթարյանին։

Instagram–ի օգտատերերի մեծամասնությունը, որոնք բացասական մեկնաբանություններ են գրում պորտուգալացի մարզչի հասցեին, հայկական ազգանուններ ունեն կամ կապված են Հայաստանի հետ։ Մեկնաբանություններում առկա են երկրի դրոշով նշաններ և Մխիթարյանի անվան հեշթեգեր, ինչպես նաև մեղադրանքներ Մոուրինյոյի հասցեին։

FELIZ ANIVERSARIO FILHA ❤️ 21 anos a fazer nos sorrir ❤️🎂

Публикация от Jose Mourinho (@josemourinho) Ноя 3 2017 в 5:26 PDT

 

Շատերը հիշեցնում են մարզչին, որ Միկին լավագույնն է։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել, որ Մոուրինյոն ցանկանում է Մխիթարյանին փոխել «Ինտերի» կիսապաշտպան Շուան Մարիուի հետ։

Լրահոս
0