Գործնական զբոսաշրջության մրցույթում Հայաստանն առաջ է անցել Ֆրանսիայից, Իտալիայից և Վրաստանից

© Sputnik / Karen Yepremyan / Звартноц международный аэропорт
Звартноц международный аэропорт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Լավագույն արտասահմանյան MICE ուղղություն» անվանակարգում Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից և ԱՄԷ–ից։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը ճանաչվել է տարվա լավագույն ուղղություն ռուսական զբոսաշրջային ինդուստրիայի գլխավոր իրադարձությունում, հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

2017թ.–ի դեկտեմբերի 7–ին Մոսկվայում կայացել է BBT (Buying Business Travel) Russia & CIS Award–ի` գործարար զբոսաշրջության ոլորտում ականավոր ձեռքբերումների համար միջազգային մրցանակի հանձնման արարողությունը։

Հայաստանը հեղինակավոր միջազգային մրցույթում ներկայացվել է «ՕԿ Հայաստան» նախագծով` Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ։ Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքներով Հայաստանը ճանաչվել է 2017թ.–ին «Լավագույն արտասահմանյան MICE ուղղություն»։ Այդ անվանակարգում Հայաստանից բացի ներկայացվել են Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄԷ–ն։

Buying Business Travel ամսագիրն ավելի քան 20 տարի անցկացնում է պրոֆեսիոնալ մրցույթներ ТМС, MICE-գործակալությունների, ավիաընկերությունների, հյուրանոցների, վճարային համակարգերի, ինտերնետային ծառայությունների և շուկայի այլ մասնակիցների շարքում։ Այդ տարիներին BBT Awards պարգևը գերազանցության ամենահեղինակավոր նշան է` յուրատեսակ «Օսկար»` գործարար զբոսաշրջության ոլորտում։

Լրահոս
0