00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան կմարմնավորի Անահիտ աստվածուհուն

© Sputnik / Asatur YesayantsИрина Слуцкая
Ирина Слуцкая - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս հայտնի գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան Հայաստան է ժամանել` երիտասարդ հայ գեղասահորդներին վարպետության դաս մատուցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Անվանի ռուս գեղասահորդուհի, համաշխարհային սպորտի լեգենդ, հայտնի հասարակական ու քաղաքական գործիչ Իրինա Սլուցկայան «Աղթամար» սառցե շոուում Անահիտ աստվածուհու դերը կկատարի։

Սա աշխարհահռչակ գեղասահորդուհու երրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ 2015 թվականին նա եկել էր Եվգենի Պլյուշենկոյի հետ «Kings on Ice» նախագծի շրջանակում։ Երկրորդ անգամ` Իրինա Ռոդնինայի հետ սահադաշտի ու նրա անվան գեղասահքի դպրոցի բացմանը։ Այս անգամ Սլուցկայան միայնակ է ժամանել։

Фигуристы Тина Карапетян и Симон Пру-Сенекал - Sputnik Արմենիա
Գեղասահքի պարային զույգի համար հաճելի է Հայաստանում ելույթ ունենալ

«Ես ու իմ թիմը «Աղթամար» խորագրով հիանալի նախագիծ ենք պատրաստում։ Մյուս տարի համանուն լեգենդի հիման վրա սահադաշտում դրամատիկ ներկայացում է բեմադրվելու։ Դա աննախադեպ շոու է լինելու, քանի որ սառույցի վրա ցուցադրվելու է ոչ թե սովորական պատմություն, այլ լեգենդ», – ասաց անվանի գեղասահորդուհին։

Սլուցկայայի խոսքով` շոուի համար հատուկ երաժշտություն է գրվելու, իսկ նա Անահիտ աստվածուհու դերն է կատարելու։

«Պատմության ավարտը տխուր է, բայց մենք պատմելու ենք դրա մասին սառույցի վրա սահելով, գետնին պարելով և օդային մարմնամարզիկներ ելույթների օգնությամբ։ Դա համաշխարհային բրենդ է դառնալու։ Պերմիերան կկայանա Երևանում, հետո մենք Ռուսաստանի քաղաքներով կուղևորվենք։ Իհարկե, ուզում ենք համաշխարհային շուկա դուրս գալ։ Այդ սիրո պատմությունը վերաբերում է յուրաքանչյուրին», – նշեց Սլուցկայան։

Նա հավելեց, որ պրոֆեսիոնալ թիմը կանի ամեն բան, որպեսզի պատմի ու ցույց տա աշխարհին այսպիսի նուրբ ու ողբերգական պատմություն, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի։

«Մենք գիտենք, որ հայերն ամենուր շատ են, ու այդ մարդիկ հարգում են իրենց ավանդույթները։ Հայերը անկեղծ, ջերմ մարդիկ են, պատրաստ են աջակցել բոլորին։ Մենք գիտենք, որ Վանա լիճը հիմա Թուրքիայի տարածքում է, Աղթամար կղզին էլ այնտեղ է։ Ես հասկանում եմ, որ դա շատ մարդկանց համար մեծ ցավ է։ Ու այս ծրագրում ոչ բացահայտորեն կշարունակվի շատ մարդկանց ողբերգությունը», – հավելեց գեղասահորդուհին։

Երևի ոմանք պատրաստ չեն խոսել դրա մասին, իսկ ռուս գեղասահորդները, Սլուցկայայի խոսքով` իրենց պարով պատրաստ են ցույց տալ ու պատմել այդ պատմությունը։

© Sputnik / Asatur YesayantsՎարպետության դաս
Мастер-класс Ирины Слуцкой для юных армянских фигуристов - Sputnik Արմենիա
Վարպետության դաս

Գեղասահորդուհին կարծում է, որ սիրո ու ընտանիքի աստվածուհի Անահիտը համապատասխանում է իր կերպարին։ Նա խոստովանեց, որ հաճելի է այդ հսկա նախագծի մի մասը լինել։

«Վարպետության դասընթացի ժամանակ մենք կընտրենք ամենավառ ու լավ երեխաներին, որոնք մեր շոուի ընթացքում ելույթ կունենան։ Երբ առաջին անգամ Հայաստան էինք եկել, այստեղ գեղասահք չկար, իսկ այսօր արդեն 600 երեխա զբաղվում է դրանով։ Լավ է, որ սպորտը զարգանում է, քանի որ դա ոչ թե պարզապես սպորտ է, այլ արվեստ սառույցի վրա… Կարծում եմ` երեխաների համար մեզ հետ սահելով լավ առիթ կլինի», – հավելեց նա։

Открытие Ледовой арены Ирины Родниной в Ереване - Sputnik Արմենիա
Երևանում պաշտոնապես բացվեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցերին` Սլուցկայան նշեց, որ նախկինում հայ մարզիկները ստիպված էին ուրիշ երկրների տարածքում մարզվել, հիմա նրանք կրկին ելույթ են ունենում, սակայն, ցավոք, նրանց պակասում են հաղթանակները։

«Բոլորն ու միշտ ապագա ունեն… Կարևորը, որ մարզիկները, լիարժեք սահադաշտ ու բեմեր ունեն, որոնք կօգնեն նրանց ավելի հեշտ արդյունքի հասնել։ Կյանքը միայն դրանով չի ավարտվում, հիանալի հայ մարզիչներ, պարուսույցներ կան։ Երբ Երևանի նոր սահադաշտը տեսա, շատ զարմացա», – նշեց Սլուցկայան։

Առաջին քայլը, նրա խոսքով, արդեն արվել է, հիմա պետք է մարզվել, աշխատել։ Աստղ դառնալու համար գոնե տասը տարի է հարկավոր։ Դա քրտնաջան, վնասվածքների առումով վտանգավոր աշխատանք է, կարծում է մարզիկը։

Ռուս մարզիկների մասին հարցին պատասխանելիս (ՄՕԿ–ը որակազրկել է նրանց, որի հետևանքով Ռուսաստանի հավաքականը չի մասնակցելու 2018 թվականի Օլիմպիական խաղերին)` Սլուցկայան նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ հարցը, քանի որ «արդեն բավարար մեկնաբանություններ են եղել, հիմա դրանք տեղին չեն, որոշումը կայացրած է»։

Լրահոս
0