Հայկական արվեստը Եվրոպական խորհրդում. Գաբրիելյանը բացեց աստվածաշնչյան ցուցահանդեսը

© Twitter/Armenia in CoE / Картины Вардана Аветисяна в здании Совета Европы
Картины Вардана Аветисяна в здании Совета Европы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում բացվեց հայ նկարիչ Վարդան Գաբրիելյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Հայ նկարիչ Վարդան Գաբրիելյանի ստեղծագործություններն արժանացան Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ցուցադրվելու պատվին։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի թվիթերյան էջում։

​ԵԽ-ում հայաստանյան պատվիրակության կազմակերպած ցուցահանդեսը կրում է «Աստղերի արտացոլանքը» խորագիրը։

«Ստեղծագործություններում ներկայացված են աստվածաշնչյան կերպարներն ու պատմությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գաբրիելյանը հազարավոր ստեղծագործությունների հեղինակ է, նրա աշխատանքները ցուցադրվում են մի քանի ցուցահանդեսներում ու մասնավոր հավաքածուներում։

Միջոցառմանը մասնակցեցին ԵԽ անդամ պետությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ԵԽ քարտուղարության և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Նկարների ցուցադրությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 14-ը։

Լրահոս
0