Հայկական ձկնկիթը «խոտանել» են «Վնուկովո» օդանավակայանում

© Sputnik / Алексей Даничев /  / Անցնել մեդիապահոցИкра красная
Икра красная - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անասնաբուժական հսկողությունը չի անցել մոտ 500 կգ ձկնկիթ։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — - Sputnik. Ռոսսոլխեզնադզորը հայտնել է, թե ինչու է կանգնեցվել Հայաստանից բերված ձկնկիթի ձևակերպումը։

Покупатели в магазине в преддверии Нового года - Sputnik Արմենիա
Հայաստանն ընդունում է եվրասիական տուրքերը. ո՞ր ապրանքների գները կբարձրանան

2017 թվականի նոյեմբերի 22-ին Ռոսսելխոզնադզորի վարչությունը «Վնուկովո» օդանավակայանում դադարեցրել է 492 կգ կարմրախայտի ձկնկիթի ձևակերպումը

Ինչպես հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, անասնաբուժական հսկողության արդյունքում պարզվել է, որ արտադրանքի քանակը չի համապատասխանում անասնաբուժական հավաստագրում և ապրանքագրում նշված քանակին։

Բացի այդ, հավաստագրում նշված պահպանման և տեղափոխման ջերմաստիճանը չի համապատասխանում մակնշման պիտակին և ֆիզիկական հսկողության ժամանակ ջերմաստիճանի չափման արդյունքին։

Մակնշման պիտակների վրա նաև բացակայում է «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեղեկությունը, որը պահանջվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով։

Ապրանքն առգրավված է։

Լրահոս
0