Կարեն Կարապետյանը ուզում էր սեփական կուսակցություն ստեղծել

© Sputnik / Asatur Yesayants / Карен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Իրատես» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո ցանկացել է սեփական կուսակցությունը բացել, դրա համար հանդիպել է Ծառուկյանին։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Ասում են, թե բավականին հետաքրքիր է «ստացվել» Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ացումը: Հայաստան վարչապետության եկած Կարապետյանը ոչ միայն չի ցանկացել անդամակցել ՀՀԿ-ին, որպես կաստայացած օրգանիզմի, այլև աշխատանք է տարել սեփական կուսակցությունը ստեղծելու ուղղությամբ, գրում է «Իրատես» թերթը։

«Նախ` իր թիմի անդամներին է (Ալթունյան, Ամիրյան, Առաքելյան…) տեղյակ պահել այդ մասին, ապա հանդիպել է Ռալֆ Յիրիկյանի հետ, որպեսզի հասկանա ապագայի նրա «տեսլականները»: Յիրիկյանը, ինչպես միշտ, ասել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվել և չի զբաղվելու»,– նշված է հոդվածում:

Ըստ թերթի` Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև քաղաքականություն մտնելու պատրաստվող Գագիկ Ծառուկյանի հետ, վերջինիս հորդորել դառնալու իր ստեղծելիք կուսակցության «պլատֆորմը»: Ծառուկյանը, որն արդեն մեծ խաղի մաս էր և որոշակի պայմանավորվածություններ ուներ «վերևների» հետ, նույնպես հրաժարվել է:

«Եվ քանի որ Կարեն Կարապետյանն իրականում «հրավիրվել» էր Հայաստան` ՀՀԿ-ի տյունինգի, ընտրություններում ՀՀԿ-ին իր «թարմ» կերպարով հաղթանակի տանելու համար, խիստ բարեհաջող անդամակցեց ՀՀԿ-ին` որպես «մավր» անելով իր գործը»,– գրում է թերթը:

Լրահոս
0