Մեսսին այլևս չի կարող Ռոնալդուի մոտ պարծենալ իր ոսկե գնդակների քանակով

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցФутбол. Чемпионат Европы - 2016. Матч Португалия - Уэльс
Футбол. Чемпионат Европы - 2016. Матч Португалия - Уэльс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քրիշտիանու Ռոնալդուն ստացավ 5-րդ «Ոսկե Գնդակը» և հավասարվեց Մեսիին։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն France Football-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ:

32-ամյա պորտուգալացին ստացավ 5-րդ «Ոսկե գնդակը» և այդ ցուցանիշով հավասարվեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:

Մինչ այդ Ռոնալդու «Ոսկե գնդակին» արժանացել էր 2008, 2013, 2014 և 2016 թվականներին: Մրցանակի շնորհման արարողությունն այս տարի կայացավ Փարիզի Էյֆելյան աշտարակում:

2016/17 մրցաշրջանում Ռոնալդուն հաղթեց Չեմպիոնների լիգայում (լավագույն ռմբարկու՝ 12 գոլով), Իսպանիայի առաջնությունում (25 գոլ՝ 29 խաղում), աշխարհի ակումբային առաջնությունում (լավագույն ռմբարկու՝ 4 գոլով), ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը:

Լրահոս
0