Թուրքիայի իշխանությունը տեղյակ էր Դինքի սպանության ծրագրի մասին. Hurriyet

© AFP 2023 / CEM TURKEL / AFP Грант Динк
Грант Динк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ժանդարմերիայի աշխատակիցը նախազգուշացրել էր ղեկավարությանը, որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դեմ մահափորձ է ծրագրվում։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Տրաբզոնի ժանդարմերիայի հետախուզության նախկին ղեկավար փոխգնդապետ Մեթին Յիլդիզը հայտնել էր, որ իշխանությունները գիտեին Հրանտ Դինքի դեմ ծրագրվող դավադրություն մասին նրան սպանելուց վեց ամիս առաջ։

Հայտարարությունն արվել է դեկտեմբերի 5-ին Դինքի գործով լսումների ժամանակ, հայտնում է Hurriyet-ը։

«Մենք Ջոշկուն Միգիից լսել էինք, որ [Յասին] Հայալը ծրագրում էր Հրանտ Դինքի սպանությունը», — ասել է բանտարկյալ Մետին Յիլդիզը Ստամբուլի բարձրագույն քրեական դատարանի նիստում։

Նրա խոսքով` նա այդ մասին հայտնել է իր ղեկավարին` Տրաբզոնի ժանդարմերիայի պետ Ալի Օզին, որն ավելի ուշ հայտնել էր, որ «չի հիշում» այդ մասին։

«Ես մեղավոր եմ, որ այն ժամանակ անձնակազմին չէի հրահանգում գրի առնել նման հաղորդումները», — ասել է Օզը։

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Լրահոս
0