00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյանի «հանգիստը» Մամեդյարովից. իսլանդերենի դասեր հայ նախարարի համար

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел Республики Армения Эдвард Налбандян
Министр иностранных дел Республики Армения Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպել է իր իսլանդացի գործընկեր Տոր Տորդարսոնի հետ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը խորհում է, թե ինչով է հետաքրքիր և հատկանշական այս հանդիպումը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Վիեննա աշխատանքային այց կատարած Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իսլանդացի գործընկեր Գուդլաուգուր Տոր Տորդարսոնի հետ։

Վիեննայի գագաթաժողովի ընթացքում Նալբանդյանի գլխավոր հանդիպումն, իհարկե, հանդիպումն էր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովի հետ։ Նման հանդիպումների սցենարն արդեն ավանդական է դարձել։ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցություններն ընթանում են համանախագահների մասնակցությամբ և շարունակվում առանձին։

Открытие выставки 25 лет. Дружба проверенная веками. МИД РА Эдвард Налбандян, МИД РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Հանդիպում աբխազական ոճով. ինչ է հյուրասիրել Լավրովը Նալբանդյանին

Այդ հանդիպման մասին մանրամասն պատմել են և առաջադրել իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ բոլոր վարկածներն ու առաջարկները։ Պաշտոնական հաղորդագրությունները հաստատել են առաջընթացի ցանկացած հույսի անհիմնությունը` կապված բանակցային գործընթացի տվյալ փուլի հետ։

Իսկ ահա Նալբանդյանի հանդիպումն իսլանդացի գործընկերոջ հետ բավական հետաքրքիր է։ Հասկանալի է, որ դա հարգանքի և բարձր նախարարական մակարդակում դիվանագիտական աշխատանքի սովորական դրսևորում է։ Ի՞նչն է կապում այս երկու երկրներին. դրանք շատ հեռու են միմյանցից թե՛ աշխարհագրական, թե՛ տնտեսական առումներով, ու նաև` մտածողությամբ։

Հավանաբար, Էդվարդ Նալբանդյանն առաջին հայն էր, որը երբևէ շփվել է Տորդարսոնի հետ։ Հակառակը նույնպես հավանական է. Իսլանդիայի բնակչությունը կազմում է 300 հազար, և ավելի հավանական է այդ երկրի ներկայացուցիչներին տեսնել հեռուստացույցով` հետևելով այդ երկրի ֆուտբոլային հավաքականի խաղին։ Ի դեպ, բավականին լավ թիմ է։ Չգիտեմ` Էդվարդ Նալբանդյանը ֆուտբոլի երկրպագու է, թե՞ ոչ։

Բայց դա կարևոր չէ։ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է. նախարարները համակարծիք են, որ Հայաստանի և Իսլանդիայի միջև առկա հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում դրանց պոտենցիալին և անհրաժեշտ է ամրապնդել այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում։

Эдвард Налбандян и Эльмар Мамедъяров - Sputnik Արմենիա
Նալբանդյանն ու Մամեդյարովը «սև աշխատանք» են կատարում. քաղտեխնոլոգ

Մասնավորապես, երկու երկրների ԱԳՆ ղեկավարները նշել են պայմանագրաիրավական դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման մեխանիզմ ստեղծելու կարևորությունը և կարծիքներով փոխանակվել միջազգային հարթակներում համագործակցության խորացման մասին։ Ինչպես նաև քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու և գործարար համաժողովներ անցկացնելու հեռանկարները։

Շատ լավ. ցանկացած երկրի հետ հարաբերությունները զարգացնելը միշտ օգտակար է և անհրաժեշտ։ Նույնիսկ այնպիսի էկզոտիկ երկրի համար, ինչպիսին Իսլանդիան է։ Ի դեպ, մենք Իսլանդիայի համար պակաս էկզոտիկ չենք։

Ընդհանրապես, Նալբանդյանին կարելի է հասկանալ։ Մամեդյարովի հետ պարտադիր հանդիպումից հետո հայ նախարարին ուղղակի հնարավորություն է ընձեռվել հանգստանալ, զրուցել գործընկերոջ հետ` չկաշկանդվելով իր պետության պետական դոկտրինաների շրջանակներով։ Նա հերթական անգամ չի կրկնի այն, ինչը Նալբանդյանն արդեն անգիր գիտի։ Մի խոսքով` զրույց հաճելի զրուցակցի հետ։

Բացի այդ հիանալի հնարավորություն է եղել սովորել առանց կմկմալու և վիկինգների արտասանությամբ արտաբերելու «Էյաֆյադլայեկյուդլ» բառը. դա հենց այն հրաբուխն է, որը յոթ տարի առաջ աղմուկ էր բարձրացրել Հյուսիսային կիսագնդում։ Այդ ժամանակ հրաբուխը 1823թ–ից ի վեր առաջին անգամ որոշել էր ժայթքել. Եվրոպայի օդային տարածքի մեծ մասը ժամանակավորապես փակվել էր։

Չգիտեմ` օգտագործե՞լ է արդյոք այդ շանսը մեր նախարարը, իսկ եթե ոչ, ապա արժեր։ Այդ ժամանակ Էդվարդ Նալբանդյանը կդառնար աշխարհում միակ արտգործնախարարը, որը կարողանում է արտաբերել այդ հրաբխի անունը։ Իսլանդացուց հետո, իհարկե։

Լրահոս
0