Հայկական նվեր Նազարբաևին. հայ լուսանկարիչն աղմկահարույց լուսանկարը նվիրել է Ղազախստանի նախագահին

© Photo : Davit Hakobyan / Нурсултан Назарбаев
Нурсултан Назарбаев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի նախագահի անձնական լուսանկարիչը մեծ ճանաչում է ստացել Նուրսուլթան Նազարբաևի աղմկահարույց լուսանկարի շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Spiutiniik. ՀՀ նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին է փոխանցել մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարը։

Հոկտեմբերի 12-ին Սոչիում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի լուսանկարը մեծ տարածում է գտել հատկապես ղազախստանյան լրատվամիջոցներում։

BNews.kz-ի հետ զրույցում Հակոբյանն ասել է, որ հաճելի է եղել, երբ համացանցից օգտվող ղազախստանցիները մեծ ուշադրություն են դրսևորել այդ լուսանկարի նկատմամբ։

«Մեզ` պաշտոնական լուսանկարիչներիս, սովորաբար որպես արարողակարգային լուսանկարիչների են ընկալում։ Այս քայլով ապացուցի, որ մենք կարող ենք սովորական արարողակարգից ստեղծագործական կադր ստանալ։ Այո, կրեատիվ կադր է ստացվել։ Ինձ հաճելի էր նման արձագանքը։ Ղազախները շնորհակալ էին, որ ես նրանց նախագահին գեղեցիկ եմ նկարել»,- ասել է նա։

Հակոբյանը պատմել է, որ իրականում ցանկացել է նկարել Սերժ Սարգսյանին, բայց ՀՀ նախագահի փոխարեն լուսանկարի կենտրոնում պատահաբար հայտնվել է Ղազախստանի նախագահը։

Նա ավելացրել է, որ շապիկներ է տեսել, որոնց վրա այդ լուսանկարն է պատկերված։

Фотограф Давид Акопян - Sputnik Արմենիա
Օբյեկտիվում Սերժ Սարգսյանի փոխարեն հայտնվել է Նուրսուլթան Նազարբաևը

«Եթե այդ լուսանկարն այդքան մեծ ճանաչում ունի, ապա ինձ միայն հաճելի է։ Որևէ պահանջ չկա, անգամ հոնորար չեմ ուզում»,- ասել է նա։

Նա նշել է, որ այժմ մտածում է Աստանայում ցուցահանդես կազմակերպելու մասին։

Լրահոս
0