Հուսալքված Դասթին Հոֆմանին օգնել է Վիլյամ Սարոյանը

© Sputnik / Екатерина Чеснокова /  / Անցնել մեդիապահոցАктер Дастин Хоффман
Актер Дастин Хоффман - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ապրելու իմաստը գրելն էր, հոլիվուդյան աստղ Դասթին Հոֆմանի համար` խաղալը: Երբ նրան որևէ դեր չէին տալիս, խիզախությամբ էր ընդունում այդ փաստը և կրկնում գրողի ասածը:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Նկարահանումներից առաջ անցկացվող ընտրական փուլում անընդմեջ մերժումներ ստանալով` երիտասարդ և անհայտ դերասան Դասթին Հոֆմանին օգնում էր Վիլյամ Սարոյանը: Դերասանն այս մասին պատմել է Variety ամսագրի Actors on Actors հաղորդաշարի (դերասանների «փոխադարձ հարցազրույցներ» շարքից) ընթացքում դերասան Ջեյմս Ֆրանկոյին:

Երբ 22 տարեկան և ոչ այնքան հայտնի Սարոյանին հարցրել են` ինչո՞ւ եք գրում, պատասխանել է` ինձ համար ապրելու միակ ճիշտ ձևը գրելն է:

«Ամեն անգամ, երբ մերժում էի ստանում, հիշում էի նրա ասածը», — պատմել է Հոֆմանը:

Դերասանն ավելացրել է, որ հաջողությունը չի կարող փոխարինել տաղանդին: Հոֆմանը գիտի` ինչի մասին է խոսում: 1967 թվականին էկրան բարձրացավ «Շրջանավարտը» ֆիլմը, որի գլխավոր դերում խաղում էր նա։ Ֆիլմի եկամուտը 105 մլն կազմեց, ինչը հսկայական գումար էր այդ տարիների համար։ Բոլոր պրոդյուսերները սկսեցին գովաբանել դերասանին ու մեկը մյուսի հետևից դերեր առաջարկել նրան:

«Այնպես որ երիտասարդ դերասանները պիտի իմանան` քասթինգը ձեր տաղանդի հետ որևէ կապ չունի: Պրոդյուսերներն իրենց ուզածը հասկանում են միայն այն ժամանակ, երբ այդ ուզածը քթի տակ է հայտնվում», — ասել է Հոֆմանը:

Հաջողության արժեքը գիտեր նաև Սարոյանը: «Բոլորը ցանկանում են հնարավորին չափ արագ փող դիզել: Ոչ ոք օվկիանոսի մոտ զբոսնելու չի գնում: Բոլորն այս ու այն կողմ են վազում, ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկին սպանել են ուզում»: Սարոյանի «Կյանքի ժամանակը» պիեսի հերոսի այս խոսքերը կարող են կրկնել ոչ միայն դերասանները, այլև մեզանից յուրաքանչյուրը:

Լրահոս
0