Մխիթարյանի պաշտպանների բանակն աճում է. #Հենոդուխով

© Oli SCARFF / AFP / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոուրինյոյից պահանջում են խաղադաշտ վերադարձնել Մխիթարյանին։ Իսկ իտալական մամուլն արդեն գրում է, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Ինտեր»։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հայ երկրպագուները Facebbok սոցիալական ցանցում հայատառ հեշթեգով սատարում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։

Բազում հեշթեգերին ավելացել է ևս մեկը։ Բլոգեր Տիգրան Քոչարյանն առաջարկել է Մխիթարյանին սատարել #Հենոդուխով կարգախոսով։

Жозе Моуриньо - Sputnik Արմենիա
Մխիթարյանի երկրպագուները «գրոհել» են Ժոզե Մոուրինյոյի Instagram-ի վրա

Ավելի վաղ երկրպագուները միայն լատինատառ էին գրում, որպեսզի տեսնեին ու հասկանային նաև մյուսները, հատկապես` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

Օրեր առաջ Մխիթարյանի տեղափոխության մասին հերթական տեղեկություն հրապարակեց իտալական Corriere dello Sport-ը։ Պարբերականը գրեց, որ Մոուրինյոն ուզում է ակումբ բերել «Ինտերում» խաղացող Ժուաու Մարիուին` Խուան Մատայի դիմաց։

«Սակայն «Ինտերը» պատրաստ է բանակցությունների գնալ, եթե ավելանա Մխիթարյանը։ Առայժմ բուն բանակցությունների մասին խոսելը վաղ է։ Միայն բանավոր խոսակցություններ են ընթանում ակումբների միջև»,- գրեց պարբերականը։

Նշենք, որ անցած խաղաշրջանում Մոուրինյոն մի քանի ամիս շարունակ խաղադաշտ դուրս չէր բերում Մխիթարյանին։

Լրահոս
0