00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նկարակալով երգիչն ու վրձնով սուսերամարտիկը. Էռնեստ Բարսեղյանի մարած լույսը

© из семейного архиваПевец Эрнест Барсегян
Певец Эрнест Барсегян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին կես ժամը մաեստրոն ուսումնասիրում էր զրուցակցին, որոշում նրա բնավորությունը, առանձնահատկություններն ու յուրահատկությունները, որից հետո նկարում դիմանկարը` անհավանական ճշգրիտ և խորը: Էռնեստ Բարսեղյանի մասին գրում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը:

Էռնեստ Բարսեղյանի ապրած 60 տարին չափազանց քիչ են նման տաղանդավոր մարդու համար: Այս միտքս կհաստատեն բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին Էռնեստին: Մինչդեռ կյանքը նրան այնքան արագ էր առաջ տանում, որ նրա ապրած 60 տարիներն իրենց մեջ գրեթե 120-ն էին պարունակում, և սա նույնպես կհաստատեն բոլոր նրանք, ովքեր անձամբ էին ճանաչում Էռնեստին: Այս հոկտեմբերին կլրանար երգիչ, նկարիչ և մարզիկ Էռնեստ Բարսեղյանի 80 ամյակը, իսկ դեկտեմբերին… 1997 թվականի դեկտեմբերին նա հեռացավ կյանքից:

Էռնեստ Բարսեղյանն այդքան էլ մեծ սեր չուներ ճշգրիտ գիտությունների հետ: Սա ճակատագրին տված փոքր վարձատրություն էր. մնացած ամեն բան նրան անասելի հեշտությամբ էր տրվում: Ավելի շուտ նրան կարելի է անվանել ոճային, քան բոհեմային, նա միշտ ուշադրություն էր գրավում:

© из семейного архиваԷռնեստ Բարսեղյան
Էռնեստ Բարսեղյան - Sputnik Արմենիա
1/4
Էռնեստ Բարսեղյան
© из семейного архиваԷռնեստ Բարսեղյան
Էռնեստ Բարսեղյան - Sputnik Արմենիա
2/4
Էռնեստ Բարսեղյան
© из семейного архиваԷռնեստ Բարսեղյան
Էռնեստ Բարսեղյան - Sputnik Արմենիա
3/4
Էռնեստ Բարսեղյան
© из семейного архиваԷռնեստ Բարսեղյան
Էռնեստ Բարսեղյան - Sputnik Արմենիա
4/4
Էռնեստ Բարսեղյան
1/4
Էռնեստ Բարսեղյան
2/4
Էռնեստ Բարսեղյան
3/4
Էռնեստ Բարսեղյան
4/4
Էռնեստ Բարսեղյան

Հարցը միայն զգեստի ընտրության անկրկնելի ճաշակը չէր, լավագույն գինին ընտրելու ունակությունը կամ ամենաընտիր ծխախոտի նկատմամբ ունեցած մոլուցքը. 60-ականներին դրա հետ կապված խնդիրներ հաճախ էին առաջանում: Ամեն ինչ որոշում էր նրա խարիզման, թեև այն ժամանակ ոչ ոք նույնիսկ այս բառը չգիտեր:

Այո, դա հենց խարիզման էր` բազմապատկած բնածին ազնվականությամբ: Նույնիսկ բավականին հաջողակ և գրեթե պրոֆեսիոնալ պարապմունքների համար նա ընտրեց ամենաազնվական մարզաձևը` սուսերամարտը:

Էռնեստի մահից 20 տարի անց նրան հիշում էր իր բոլոր երեք «տեսակներում»` մարզիկ, երգիչ և նկարիչ: Գուցե սխալվում եմ, բայց ինքն էլ մինչև վերջ չէր որոշել, թե որն է իրեն ավելի բնորոշ: Սպորտի հետ կապված ամեն ինչ պարզ էր, տարիքային խնդիր կար, բայց վոկալի և նկարչության հարցում…

Мирус Ифтер - Sputnik Արմենիա
Հայ լուսանկարիչների գերդաստանը, կամ ինչու հայերը փախան Եթովպիայից

Կարծես կողմնորոշվելու մտադրություն էլ չուներ: Պարզապես զբաղվում էր նրանով, ինչն ավելի էր հուզում, ինչի պահանջն ուներ հոգին:

Ինքնավստահ, բարդույթներ չունեցող (ամաչկոտները բեմում տեղ չունեն) Էռնեստ Բարսեղյանն ընդհանարապես մեծամիտ ու անպատկառ չէր: Այս երկու գծերի բացակայության մասին նշել է երգիչ Էդգար Կարապետյանը, նա Բարսեղյանի հետ միասին ելույթ էր ունենում Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում:

Շրջագայությունների ժամանակ Կարապետյանը բազում ամիսներ է անցկացրել Բարսեղյանի հետ նույն համարում և հավանաբար գիտի` ինչ է ասում: Երգիչը հիշում է, որ երբ եկավ «վաստակավոր» կոչումը ստանալու ժամանակը, Բարսեղյանն ասաց նրան. «Նախ` դու, հետո` ես»: Էդգար Կարապետյանը մինչև այսօր էլ զարմանում է այդ արարքի վրա, ասում է` արտառոց դեպք է ոչ միանշանակ և մրցակցային, հաճախ նաև նախանձ, և անզիջում արտիստիկ միջավայրում:

Հավանաբար, Բարսեղյանը հասկանում էր` կոչումը չէ, որ գեղեցկացնում է մարդուն: Որոշել էր հանրապետության վաստակավոր արտիստ մի փոքր ուշ դառնալ. ի՞նչ տարբերություն:

Բայց հետո հանկարծ հասկացավ, որ զբաղվում է նրանով, ինչով զբաղվել չի ցանկանում: Նրան համոզում էին չթողնել երգը, չէ՞ որ շրջագայությունները դեռ նոր էին սկսել, մեկը մյուսի հետևից ուղևորություններ, այդ թվում` արևմտյան երկրներ։ Ոմանց համար այն տարիներին արտասահման մեկնելու հնարավորությունը կարող էր ավելի մեծ նշանակություն ունենալ, քան նույնիսկ ընտանիքը: Եվ շատերն էին դրան նախապատվություն տալիս:

Իսկ Էռնեստ Բարսեղյանի համար գերակա ցանկություն չէր: Նա նույնիսկ մոտ չգնաց: Տարին 9 ամիս ճանապարհներին անցկացնելն ու ընտանիքից հեռու լինելը նրա համար չէր: Բացի այդ նկարչությունն ավելի էր ձգում:

Ларри Гагосян - Sputnik Արմենիա
Արվեստի մաֆիայի հայ կնքահայրը, կամ ինչպես է Գագոսյանը միլիոններ վաստակել

Հիմնականում նա դիմանկարներ էր ստեղծում, թեև իրենից հետո այլ ժանրերում ևս բավական շատ կտավներ է թողել: Սակայն նրա դիմանկարները… Էռնեստ Բարսեղյանն օգտվում էր մեկ այլ հազվագյուտ շնորհներից. նա կարողանում էր գրեթե ակնթարթորեն վերլուծել և հասկանալ մարդուն, նույնիսկ եթե կյանքում առաջին անգամ էր տեսնում: Ասում են, որ անծանոթ միջավայրում մնալուց կես ժամ հետո նա կենաց կասեր ներկաներից յուրաքանչյուրի մասին և այնպիսի բաժակաճառ կհնչեցներ, որ մարդիկ հետո կզարմանային, թե որտեղից այս անծանոթ մարդն այդ ամենը գիտի իրենց մասին:

Կտավներն էլ ճիշտ նույն կերպ էր նկարում: Զրույցի առաջին կես ժամվա ընթացքում, սուրճի կամ թեյի շուրջ, կոնյակի մեկ բաժակով կամ առանց այդ բաժակի նա պարզապես «ռենտգեն էր անում» զրուցակցին, որոշում էր նրա բնավորությունը, առանձնահատկություններն ու յուրահատկությունները: Այնուհետև նկարում դիմանկարը` անհավանական ճշգրիտ և խորը:

Ամեն ինչ հստակ լինելու համար նույնիսկ նկարակալ պետք չէր. օդանավակայաններում և կայարաններում, զբոսայգիներում և սրճարաններում արված մի շարք ուրվանկարներ` Օրբելյանի, Չեքիջյանի, Ֆրունզիկի դիմանկարներ են մնացել… Ավելի հեշտ կլինի թվարկել, թե ում դիմանկարը չի պատկանում նկարիչ Էռնեստ Բարսեղյանի վրձնին: Նրան հետաքրքրող անձանցից, իհարկե:

… Իսկ հետո վրա հասան Հայաստանի համար բոլոր առումներով մութ տարիները: Նա այդ տարիները լուսավորում էր իր լույսով, որքան կարող էր, մեկ տարվա մեջ երկու տարվա կյանք ապրում: Իր սեփական լույսն Էռնեստը չէր խնայում: Եվ հեռացավ այն ժամանակ, երբ երկրում հեռավոր մի լույսի շող նշմարվեց:

Լրահոս
0