«Սոսնձեք բերանս կամ ծեծեք». Շիֆրինը խոսել է Ջիգարխանյանի նսեմացման մասին

© Sputnik / Валерий Левитин /  / Անցնել մեդիապահոցАктер Ефим Шифрин
Актер Ефим Шифрин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման մեկնաբանել է հայտնի հումորիստ Եֆիմ Շիֆրինը: Նա ստորացուցիչ է համարում դերասանի եթերային քաշքշուկները:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի հումորիստ և դերասան Եֆիմ Շիֆրինը կարծում է, որ անձնական կյանքը հանրությանն ի ցույց դնելը վիրավորական է։ Արմեն Ջիգարխանյանի վերաբերյալ մտքերը նա շարադրել է Facebook սոցցանցի իր էջում:

Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրանք առաջադրվեց. փաստաբան

Շիֆրինը խոստովանել է, որ, իհարկե, լսել է Ջիգարխանյանի հետ կատարվածի մասին, բայց մինչև վերջերս որևէ հաղորդում չի դիտել:

Դիտելով Արմեն Բորիսովիչի առաջին կնոջ և նրա որդու մասնակցությամբ հաղորդման կեսը, հումորիստը չի կարողացել զսպել հույզերը և որոշել է կարծիք հայտնել:

«Արմեն Բորիսովիչի հետ տեղի ունեցածի մասին դատողություններ չեմ անի։ Ես նրան շատ եմ հարգում, բայց, ցավոք, բացարձակ չեմ հասկանում», — գրել է հումորիստը:

Նա հրապարակային կոչ է ուղղել ընկերներին ու հարազատներին` պահանջելով դժբախտության մեջ հայտնվելու դեպքում իրեն մենակ չթողնել:

«Գուցե մի օր ուղեղս ինձ լրիվ դավաճանի, այդ պատճառով էլ հիմա եմ ձեզ դիմում։ Հենց լսեք, որ ինձ կանչում են հաղորդման, որտեղ պետք է ձեզ հետ հարաբերություններ պարզեմ, կիսեմ ունեցվածքս կամ կտակի դեմ բողոքեմ, կապեք ինձ, թույլ չտաք հասնել Օստանկինոյի աշտարակի մոտ, սոսնձեք բերանս կամ պարզապես ծեծեք ինձ: Ես ավելի մեծ ստորացում չեմ պատկերացնում, քան եթերային քաշքշուկները», — գրել է Շիֆրինը:

Այս սուր գրառումը դուր է եկել նրա էջի բաժանորդներին, շատերը նշել են, որ լիովին համաձայն են նրա հետ։

Լրահոս
0