Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Թարվերդյան. «Հուշարձանների պահպանությունն անհնար է առանց գիտական հենքի»

© Sputnik / Aram Nersesyan / Ара Тарвердян
Ара Тарвердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը պահպանում է ոչ միայն Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանները, այլ նաև այն ժառանգությունը, որ հայկական է, վստահեցնում է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։
Արա Թարվերդյան

«Տարվա ընթացքում մեր ՊՈԱԿ-ը կազմակերպել է մի քանի գիտաժողովներ և ցուցադրություններ` նվիրված Մխիթարյան միաբանության` Սբ. Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակին, որոնց թվում են «Օտարները հայ ճարտարապետության մասին» և Մխիթարյանների 300-ամյակին նվիրված գիտաժողովները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արա Թարվերդյանը:

Նրա խոսքով` մոտ ապագայում «Զվարթնոցում» կազմակերպվելու է Մխիթարյաններին նվիրված ցուցադրություն, որի ցուցանմուշների մի մասը բերվելու է Վենետիկից, մյուս մասը վերցվելու է հայաստանյան թանգարանների հավաքածուներից:

«Հուշարձանների պահպանությունն անհնար է առանց գիտական հենքի»,- վստահեցրեց Թարվերդյանը:

Լրահոս
0