Ոճաբանի սխալը. ինչպես հայերը կրկին զայրացրին ադրբեջանցիներին

© Photo : Instagram / shafastudio / Стилист Шафаг Новрузова
Стилист Шафаг Новрузова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի ժողովրդական արտիստի դուստրն ընկերություն է անում Նյու Յորքում բնակվող հայուհու հետ, ինչը բոլորովին դուր չի գալիս ադրբեջանցիներին:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանցի օգտատերերը դժգոհությամբ են ընդունել այն լուրը, որ ադրբեջանցի հայտնի ոճաբան Շաֆահ Նովրուզովային հրավիրել են Նյու Յորք` վարպետության դասընթացի մասնակցելու համար, քանի որ հրավերն ուղարկել է նրա հայ գործընկեր Էլիս Աթախանյանը։ Վերջինն ապրում է ԱՄՆ-ում և նույնպես ոճաբան է:

Фестиваль армянской толмы прошел в столице Грузии - Sputnik Արմենիա
ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը չի դառնացնի հայկական տոլմայի համը

Նովրուզովան հրավերի մասին հայտնել է Instagram-ի իր էջում, բայց չի նշել հրավիրողի ազգանունը: Օգտատերերը հաշված րոպեների ընթացքում պարզել են վարպետության դասընթացի կազմակերպչի ազգանունն ու ազգությունը և սկսել են դատապարտել նրան:

Նովրուզովան Ադրբեջանի ժողովրդական արտիստ, դերասան Ռամիզ Նովրուզովի դուստրն է: Նրան նախկինում ևս քննադատել էին հայերի հետ ընկերություն անելու համար։ Խոսքը վերաբերում էր Սոչիում բնակվող ոճաբան Գեորգի Կոտեին, որը հայ է մորական կողմից:

 

 

 

Լրահոս
0