Շղթայական ավտովթարի պատճառով Opel-ում հրդեհ է առաջացել է, այն վերածվել է մոխրակույտի

© Sputnik / Aram Nersesyan / Сотрудник дорожной полиции Армении
Сотрудник дорожной полиции Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շղթայական ավտովթարի հետևանքով Газель-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 9-ին, ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Բագրևանդի 88 տան բնակիչ, 28-ամյա Արմեն Աղաջանյանի վարած Audi A7 մակնիշի 008 AA 01 համարանիշի, Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գրիգոր Միրզոյանի վարած Opel մակնիշի 34 ՕQ 928 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Խաչատրյանի վարած Газель մակնիշի 34 TT 648 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Opel-ում հրդեհ է առաջացել է և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Audi-ի վարորդը ընդունել է իր մեղքը։ Բախման հետևանքով էլ Газель-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Լրահոս
0