00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղեկցորդուհի. «Ես միշտ ավելի հանգիստ եմ, երբ օդաչուները հայեր են»

© Sputnik / Aram Nersesyan Рейс авиакомпании "Армения" Ереван-Воронеж-Ереван
Рейс авиакомпании Армения Ереван-Воронеж-Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուղեկցորդուհի աշխատելու համար ամուր առողջություն ու երկաթե նյարդեր են պետք, ինչպես նաև` մեծ սեր մասնագիտության հանդեպ։ Ուղեկցորդի մասնագիտությունը պահանջում է լինել նաև հոգեբան և զարգացած` ինտելեկտուալ առումով, կարծում է Armenia ավիաընկերության ուղեկցորդուհի Մարիամ Սարգսյանը։

Սարգսյանը Sputnik Արմենիային պատմել է ուղեկցորդի աշխատանքի բարդությունների, թռիչքի ադրենալինի, թռիչքի ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերի մասին։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

© Sputnik / Aram NersesyanՄարիամ Սարգսյան
Мариам Саргсян - Sputnik Արմենիա
Մարիամ Սարգսյան

-Ի՞նչն է Ձեզ բերել ավիացիա։

— Շուրջ 12 տարի` 2006թ-ից, ես ավիացիայում եմ, բայց ասես մեկ տարի անցած լինի։ Այստեղ ժամանակն արագ է անցնում։ Մանկուց սիրել եմ ավիացիան։ Դա երազանք է, որը, ինչպես ինձ էր թվում այն ժամանակ, անիրագործելի է։ Ես չէի պատկերացնում, որ այսքան կմնամ այս ոլորտում, այսօր ինձ չեմ պատկերացնում առանց այս մասնագիտության։ Ավիացիան այլ աշխարհ է, յուրաքանչյուր թռիչքն ադրենալին է։ Շատ եմ սիրում իմ աշխատանքը։

Надежда Бенклян - Sputnik Արմենիա
Հայուհի Նադեժդա Բենկլյանը վրացական ավիացիայի ամենախիզախ կինն է. NASA-ի տիեզերագնաց

-Սովորաբար ավիացիայի նկատմամբ սեր է լինում այն մարդու մոտ, ում ծնողները ծանոթ են կամ կապված են այս ոլորտի հետ։ Իսկ Ձեզ մո՞տ։

— Իմ դեպքն այլ է։ Ես ավիացիայում աշխատող հարազատներ, մտերիմներ չունեմ։ Մանկուց ինձ գրավել է ուղեկցորդի մասնակցությունը։ Սակայն չէի պատկերացնում, որ Հայաստանում տեղ կա, որտեղ ուղեկցորդներ են պատրաստում։ Իմ հերթական ճանապարհորդության ժամանակ ես ուղեկցորդուհուց հետաքրքրվեցի` թե Հայաստանում կա՞ արդյոք ավիացիայի ինստիտուտ, դպրոց։ Ինձ բացատրեցին` ուր գնալ, ինչ անել։ Հաջող ուսումից և պրակտիկա անցնելուց հետո, ինձ աշխատանքի ընդունեցին. այդպես սկսվեց իմ կարիերան քաղաքացիական ավիացիայում։

- Ընտանիքում ինչպե՞ս ընդունեցին Ձեր որոշումը։

— Ընտանիքս նորմալ ընդունեց, քանի որ մայրս մանկուց երազել էր ուղեկցորդուհի դառնալ, բայց չէր ստացվել։ Չնայած, որ արդեն 12 տարի է անցել, ծնողներս շարունակում են անհանգստանալ, flightradar-ով հետևում են իմ թռիչքին։ Ամեն անգամ, երբ վայրէջք ենք կատարում մեր օդանավակայանում, միացնում եմ հեռախոսս և զանգում մայրիկին՝ ասելու, որ ամեն ինչ լավ է։ Դա նորմալ է, ծնողական (ժպտում է)։

-Ինչպիսի՞ որակներ պետք է ունենա ուղեկցորդը։

— Ուղեկցորդը պետք է հավասարակշռված լինի, ինտելեկտուալ առումով զարգացած, երեք լեզու իմանա։ Պետք է ընդունել` ուղևորները տարբեր են լինում։ Կարևոր է, որպեսզի ուղեկցորդը տեղեկացված լինի և կարողանա ցանկացած հարցի լիարժեք պատասխան տալ։ Գլխավոր պայմանը չվախենալն ու աշխատանքը սիրելն է։

Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Զարգացած ավիացիան ուղիղ համեմատական է ազգային անվտանգությանը

Ուղեկցորդի պահվածքից շատ բան է կախված։ Ինքնաթիռի նույնիսկ նվազագույն ցնցման դեպքում ուղևորների հայացքներն ուղղվում են ուղեկցորդներին։ Նրանց արձագանքից ուղևորը որոշում է՝ խնդիրը լուրջ է, թե չարժե անհանգստանալ։ Հաճախ լինում է, որ ուղևորները պատմում են, որ հանգստացել են միայն այն պատճառով, որ մենք մեզ հանգիստ ենք պահել։ Տարիների հետ նաև հոգեբան ես դառնում։ Հավատացեք` այդքան հեշտ չէ ամեն օր տարբեր կարգի 200-300 մարդկանց հետ շփվելը։ Ուղեկցորդը պարտավոր է բոլորին հասկանալ։

-Ուղեկցորդները նույնպես վախենո՞ւմ են թռիչքից։

— Չեմ կարող ասել, որ ինքս 100 տոկոսով չեմ վախենում թռնելուց։ Եթե թռիչքի ժամանակ լուրջ պատճառ է առաջանում, և դու հասկանում ես, որ ինքնաթիռը ցնցվում է ոչ տուրբուլենտության պատճառով, ապա իհարկե, վախն անխուսափելի է։ Իմ կարիերայում նման փորձ եղել է, սակայն չեմ ցանկանում այդ մասին խոսել։ Այդ պահին ես հասկացա, որ ամեն դեպքում ոչինչ չեմ կարող փոխել և նախընտրեցի խուճապի մեջ չընկնել։ Արդյունքում, խնդրի մասին չիմացան նույնիսկ իմ գործընկերները, միայն ես և օդաչուն։ Սակայն ամեն ինչ լավ վերջացավ։

-Ո՞ր թռիչքը միշտ կհիշեք։

— 12 տարվա ընթացքում դրանք երկուսն են եղել։ Մի անգամ Ամանորը դիմավորել ենք թռիչքի ժամանակ։ Եվ Նովոսիբիրսկ-Երևան գիշերային չվերթը, որի ժամանակ ուղևորներից մեկը որոշեց ինքնասպանության միջոցով վերջ տալ կյանքին։ Դեռ թռիչքից առաջ ինչ-որ բան զգում էի, նյարդայնացած էի։ Թռիչքի տևողությունը 4 ժամ 50 րոպե էր, Երևան հասնելուն մնացել էր երկու ժամ, երբ այդ ուղևորն ինձանից թուղթ ու գրիչ ուզեց։ Սովորաբար լինում է, որ ուղևորները թուղթ ու գրիչ են ուզում։

Ոմանք գրառումներ են կատարում, մյուսները բանաստեղծություն են գրում և հետո մեզ նվիրում։ Սակայն, ես իսկույն հասկացա, որ սա հերթական դեպքը չէ։ Երիտասարդ տղան ինչ-որ բան գրեց և գնաց զուգարան։ Անցավ հինգ, յոթ, տասը րոպե, իսկ նա դուրս չէր գալիս։ Եթե ուղևորը փակվում է զուգարանում և 10 րոպե անց չի պատասխանում ուղեկցորդներին, նրանք կարող են դրսից բացել դուռը և համոզվել, որ ուղևորի հետ ամեն ինչ կարգին է։

Пресс-конференция одного из акционеров авиакомпании Armenia Тамаза Гаиашвили - Sputnik Արմենիա
Armenia-ն ուզում է ոտքի կանգնեցնել հայկական ավիացիան

Ես դուռ բացեցի, և պատահեց այն, ինչից վախենում էի․ նա արնաթաթախ ընկավ հատակին։ Որոշել էր կտրել երակները, դրանք մի քիչ վնասել էր, բայց վախից գիտակցությունը կորցրել էր։ Արյունոտ լվացարանում ընկած էր ածելին։ Մինչև հիմա չեմ հասկանում, թե նա ինչպես էր այդ ածելիով ինքնաթիռ մտել։ Գործընկերներիցս մեկը հայտարարեց, որ եթե ուղևորների շարքում բժիշկ կա, թող մոտենա ինքնաթիռի պոչամասին։ Բարեբախտաբար, բժիշկ կար, որն առաջին օգնություն ցուցաբերեց։ Գործընկերս նրան արհեստական շնչառություն տվեց։

Բարեբախտաբար, ինքնաթիռում երկու բժիշկ կար, որոնք իսկույն միջոցներ ձեռնարկեցին և առաջին օգնություն ցուցաբերեցին։ Մենք նրան ուշքի բերեցինք, սակայն նա շատ նեղված էր․ անընդհատ մռթմռթում էր և բարկանում, որ մենք խանգարեցինք իրեն։ Ես սկսեցի նրա հետ զրուցել, որպեսզի շեղեմ ուշադրությունը։ Պարզվեց, որ որոշել է ինքնասպանություն գործել անպատասխան սիրո պատճառով։ Ինտերնետով ծանոթացել էր մի աղջկա հետ, մեկնել նրա մոտ՝ Նովոսիբիրսկ, սակայն նրանց հարաբերությունները չէին կայացել։ Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում, շտապօգնությունը նրան տարավ։ Հետո մայրը զանգահարեց մեզ, շնորհակալություն հայտնեց, որ փրկել ենք իր որդուն։

-Կարծիք կա, որ ավիացիայում աշխատել, նշանակում է տեսնել աշխարհը։ Դա այդպե՞ս է։

— 80 տոկոս դեպքերում մենք օտար երկրում ընդամենը մի ժամ ենք մնում։ Այդ ընթացքում ապրիորի չենք կարող դուրս գալ։ Ինքներդ դատեք` կարելի՞ է արդյոք այդպես տեսնել աշխարհը։ Հազվադեպ է լինում, որ մենք օդանավակայանից դուրս ենք գալիս։ Սակայն ճանապարհորդելն իմ հոբբին է։

-Տարօրինակ չի՞ լինում, երբ ինքնաթիռում ուղևորի կարգավիճակում եք լինում։

— Ոչ։ Ի դեպ, երբ թռնում եմ այն ավիաընկերության օդանավով, որտեղ աշխատում եմ, ես միշտ հանգիստ եմ լինում, զգում եմ ինձ ինչպես տանը։ Սակայն ինձ հետաքրքրում է իմ գործընկերների աշխատանքը, ինչպես են նրանք իրենց պահում։ Ես միշտ հանգիստ եմ, երբ օդաչուները հայեր են։ Կարող եմ վստահությամբ ասել, որ նրանք ամենալավն են։

-Ինչո՞վ է հայ ուղևորները տարբերվում արտասահմանցիներից։

— Ես երկար եմ աշխատել Հայաստանից դուրս և շփվել եմ օտարերկրյա ուղևորների հետ։ Հայ ուղևորներն ավելի ջերմ են, հանգիստ։

-Հաճախակի թռիչքներն ազդում են մարդկանց առողջության վրա։ Դուք ինչ-որ միջոցներ ձեռնարկու՞մ եք դրա դեմ։

— Ոչ, ոչինչ չեմ անում, ապրում եմ մյուսների նման։ Իհարկե, բարձրությունում կա թթվածնի պակաս, ինչն այդքան էլ լավ չէ, դրան գումարվում են նաև մշտական թռիչքները։ Այդ ամենն ազդում է առողջության վրա։ Ավիացիայում դու չես նկատում այդ խնդիրները։ Դրանք հայտնվում են ավիացիայից հեռանալուց հետո։ Առաջանում են խնդիրներ ճնշման, երակների հետ։ Այսօր փոփոխություններ կամ վատ ինքնազգացողություն չեմ զգում։ Չգիտեմ, թե ինչ կլինի մի քանի տարի անց, բայց այսօր խնդիրներ չկան։

Լրահոս
0