Առաջին երկու տեղերը` հայ մարզիկներին. London Chess Classic FIDE Open

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը հավաքել են 7,5 միավոր` հնարավոր 9–ից։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 7,5 միավորով դարձավ London Chess Classic FIDE Open–ի հաղթողը։

Մեր մյուս շախմատիստը` վերջին տուրում առաջատար Հրանտ Մելքումյանը, վերջին հանդիպման ընթացքում ոչ ոքի խաղաց և լրացուցիչ միավորներով զբաղեցրեց 2–րդ տեղը։

Կրկին 7,5 միավորով 3–րդ տեղում հայտնվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեբաստիան Մազեն։

Մրցաշարն անցկացվել է դեկտեմբերի 2–ից 9–ը Լոնդոնում։ Առաջին տեղի մրցանակային ֆոնդը 5000 ֆունտ ստերլինգ է։

Լրահոս
0