Դժբախտ պատահար Երևանում. ՌԴ քաղաքացին Հրազդանի ձորում ընկել է բարձրությունից

© Sputnik / Asatur Yesayants / Учебная тренировка МЧС Армении: "Организация защиты студентов и сотрудников в случае внезапного нападения противника"
Учебная тренировка МЧС Армении: Организация защиты  студентов и сотрудников в случае внезапного нападения противника - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
37–ամյա տղամարդը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել մոտ 35 մետր բարձրությունից։ Հիմա նա գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի մոտակայքում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ ՌԴ քաղաքացի՝ 1980 թ. ծնված Ստանիսլավ Չ.-ը՝ կորցնելով հավասարակշռությունը ընկել է ձորը (մոտ 35մ բարձրությունից):

Փրկարարները Ս. Չ.-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղից նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժին։:

Լրահոս
0