Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշումը «կոշտ քայլ» է․ Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներ

© Sputnik / Иссам Аль-Римави / Волнения в Палестине
Волнения в Палестине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանի խորհրդարանի հայ պատգամավորների կարծիքով՝ Թրամփի որոշումը հակասում է միջազգային նորմերին։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Իրանի խորհրդարանի հայ պատգամավորները դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումը։

Երկու խորհրդարանականներ Կարեն Հանլարին և Յորջիկ Աբրահամյանը հայտարարել են, որ դա հակասում է միջազգային նորմերին, պատմական ու քաղաքական շահերին։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփի երուսաղեմյան «արշավը». ինչպես «կմեծարի» նրան արաբական աշխարհը

Իր հերթին, ՀԱԵ Թեհրանի թեմի արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը ևս դատապարտել է Թրամփի որոշումը՝ որակելով այն որպես «սխալ և կոշտ» քայլ, որն անընդունելի է քրիստոնեության և իսլամի հետևորդների համար։ Նրա խոսքով՝ սրբազան Երուսաղեմը՝ կրոնների օրրանը, կմնա Պաղեստինի անփոփոխ մասնիկը։

Սարգսյանի կարծիքով՝ Թրամփի քայլը խաթարում է պաղեստինցիների պաշտպանություն և խաղաղություն հաստատելու ջանքերը։

Ի պատասխան այդ որոշման՝ Պաղեստինն իր առաջնորդ Մահմուդ Աբբասի շուրթերով հրաժարվել է ԱՄՆ-ին միջնորդ համարել մերձարևելյան խաղաղ գործընթացում։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Թրամփի որոշումն անվանել են «միջազգային իրավունքի նորմերի խախտում», իսկ «Ալ Քայիդայի» ահաբեկիչները ԱՄՆ-ի դեմ ջիհադի կոչ են արել։

Լրահոս
0