00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի ութ «ընկերները»․ երիտասարդ կանանց կողմից «քաշված» աստղերը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցНа церемонии награждения Всероссийской премией "Поселок года-2008"
На церемонии награждения Всероссийской премией Поселок года-2008 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտրանու մեջ ներառվել են ութ հայտնի տղամարդիկ, որոնց ամուսնությունը երիտասարդ կանանց հետ չար կատակ է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման «Կոմսոմոլսկայա պրավդային» հիշեցրել է ութ աստղերի մասին, որոնք զղջացել են շատ երիտասարդ կողակից ընտրելու համար։

Արմեն Ջիգարխանյան և Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայա

  • Տարիքային տարբերությունը՝ 44 տարի
© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԱրմեն Ջիգարխանյան և Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայա
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյան և Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայա
Նրանց ամուսնալուծությունը դարձել է անցնող տարվա ամենաաղմկոտ դատավարություններից մեկը։ Բայց նրանց պատմությունը բավական ռոմանտիկ էր։ Մինչև ամուսնությունը Ջիգարխանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հաշտ ու խաղաղ ապրել են ավելի քան 10 տարի։ Հարաբերությունները փչացել են պաշտոնական ամուսնությունից հետո։ Դերասանի ներկայացուցիչները վստահ են, որ նրա նախկին սիրեցյալը երկու տարվա ընթացքում իր անունով է գրանցել ամբողջ անշարժ գույքը և դատարկել հաշիվները։

Ջոնի Դեփ և Էմբեր Հերդ

  • Տարիքային տարբերությունը՝ 23 տարի
© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցՋոնի Դեփ և Էմբեր Հերդ
72-й Венецианский международный кинофестиваль. День третий - Sputnik Արմենիա
Ջոնի Դեփ և Էմբեր Հերդ
Հանուն երիտասարդ Էմբեր Հերդի դերասանը թողել է կնոջը` ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադիին և երկու երեխաներին։ Գեղեցկուհի Հերդի հետ ամուսնությունը տևել է շուրջ մեկ տարի։ Այնուհետև Էմբերը հայտարարել է լրագրողներին, որ Դեփը ծեծել է իրեն։ Դա հարվածի տակ է դրել հայտնի կինոծովահենի կարիերան։ Ի՞նչ եք կարծում, այդ ժամանակ ո՞վ է պաշտպանել նրան։ Միայն նախկին քաղաքացիական կինը՝ Պարադին։ Ստացվում է, որ հին կինը երկու նորից լա՞վն է (թեև Պարադին բոլորովին էլ ծեր չէ)։ Երկարատև ամուսնալուծության արդյունքում Դեփը Հերդին տվել է յոթ միլիոն դոլար, երկու շուն և ձի։

Մել Գիբսոն և Օքսանա Գրիգորևա

  • Տարիքային տարբերությունը՝ 14 տարի
© AFP 2024 / Jewel SamadՄել Գիբսոն և Օքսանա Գրիգորևա
Мел Гибсон и Оксана Григорьева - Sputnik Արմենիա
Մել Գիբսոն և Օքսանա Գրիգորևա
Մել Գիբսոնը հանուն դաշնակահարուհի Գրիգորևայի լքել է կնոջը և յոթ երեխաներին։ Սակայն նրանց հարաբերությունները տևել են մի քանի տարի և ավարտվել «ծեծկռտուքով», երեխայի, փողերի, անշարժ գույքի համար քաշքշուքով և մամուլի միջոցով անվերջ փոխադարձ կշտամբանքներով։

Ռոն Վուդ և Եկատիրինա Իվանովա

  • Տարիքային տարբերությունը` 42 տարի
© AP Photo / Charles SykesՌոն Վուդ և Եկատիրինա Իվանովա
Ронни Вуд и Екатерина Иванова - Sputnik Արմենիա
Ռոն Վուդ և Եկատիրինա Իվանովա
«Rolling Stones»–ի հայտնի կիթառահարի սիրահարվածությունը երիտասարդ ռուս աղջկան ստիպեց նրան բաժանվել կնոջից, ում հետ ապրել էր 24 տարի։ Նրանք 4 զավակ ունեին։ Վուդի և Իվանովայի հարաբերությունները մեկ տարուց մի փոքր ավելի տևեցին։ Այդ կարճ ժամանակահատվածում նրանք բազմիցս հայտնվեցին ամսագրերի ու թերթերի շապիկներին. մեկ սկանդալի պատճառով հարևանները ոստիկանություն էին զանգում, մեկ Կատյան էր կրակ բացում սիրելիի վրա։ Ամենի ինչ ավարտվեց նրանով, որ ռուս մատուցողուհին որոշեց չվերադառնալ «բռունցքների» սիրահարի մոտ։

Բորիս Գրաչևսկի և Աննա Պանասենկո

  • Տարիքային տարբերությունը՝ 37 տարի
© Sputnik / Мария Алексеева / Անցնել մեդիապահոցԲորիս Գրաչևսկի և Աննա Պանասենկո
Фестиваль Ночь пожирателей рекламы 2011 - Sputnik Արմենիա
Բորիս Գրաչևսկի և Աննա Պանասենկո
«Երալաշի» հիմնադիրի և Խարկովի բնակչուհու հարաբերությունները տևել են շուրջ 4 տարի և ավարտվել ահռելի սկանդալով։ Պանասենկոն հայտարարել է լրագրողներին, որ ամուսնալուծվել է, որովհետև ամուսինը խանգարել է նրա դերասանական կարիերային։ Իսկ Գրաչևսկին հետո պատմել է, որ իրականում ամուսնալուծվել են գիշերայի ակումբների նկատմամբ Աննայի թուլության պատճառով։ Բայց ռեժիսորը վեհանձն է գտնվել․ նախկին կնոջը թողել է երեխային, բնակարանը և առատ ալիմենտներ է վճարում։

Դմիտրի Դիբրով և Ալեքսանդրա Շևչենկո

  • Տարիքային տարբերությունը՝ 26 տարի
© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԴմիտրի Դիբրով և Ալեքսանդրա Շևչենկո
На церемонии награждения Всероссийской премией Поселок года-2008 - Sputnik Արմենիա
Դմիտրի Դիբրով և Ալեքսանդրա Շևչենկո
Նրանք երջանիկ զույգ էին թվում, բայց նրանց ամուսնությունը տևել է ընդամենը 9 ամիս։ Այնուհետև գեղեցիկ շիկահերը հեռացել է ամուսնուց։ Հաղորդավարը հայտարարել է, որ պատճառն աղջկա բարձր հավակնություններն են եղել։ Ի դեպ, Դիբրովը շատ չի տխրել։ Ամուսնալուծությունից հետո նա ամուսնացել է գեղեցկուհի Պոլինայի հետ, որը 4 տարով երիտասարդ էր Դիբրովի նախկին կնոջից։ Այդ ամուսնությունը չորրորդն է Դիբրովի կյանքում և տևում է արդեն 8 տարի։ Զույգը 3 երեխա ունի։

Մարկ Էնթոնի և Շենոն Դե Լիմա

  • Տարիքային տարբերությունը՝ 20 տարի
© AFP 2024 / Angela WeissՄարկ Էնթոնի և Շենոն Դե Լիմա
Марк Энтони и Шеннон Де Лима - Sputnik Արմենիա
Մարկ Էնթոնի և Շենոն Դե Լիմա
Քաղցրաձայն Մարկ Էնթոնիին ԱՊՀ տարածքում հիմնականում գիտեն Ջենիֆեր Լոպեսի հետ սիրավեպով։ Բայց երաժշտի ամուսնությունը չի ստացվել ոչ միայն հայտնի երգչուհու, այլ նաև երիտասարդ վենեսուելացի մոդելի հետ (Էնթոնին  նրա հետ հարաբերություններ է սկսել Լոպեսից բաժանվելուց հետո)։ Նրանց հարաբերություններն ավարտվել են երկու տարվա ամուսնությունից հետո։ Վարկած կա, որ դրա պատճառը Լոպեսի և Էնթոնիի սկանդալային համբույրն է Latin Grammy Awards մրցանակաբաշխության բեմին։

Ջանլուկա Վակկի և Ջորջիա Գաբրիելա

  • Տարիքային տարբերությունը՝ 18 տարի

    ☀️ let the sunshine.. @jogiorgiajo @effek #gvlifestyle

    Публикация от Gianluca Vacchi (@gianlucavacchi) Май 28 2017 в 7:22 PDT

    Այս կենսուրախ զույգի պարերը, ցավոք, ավարտվել են։ Միլիոնատերը բաժանվել է մոդելի հետ 4 տարվա հարաբերություններից հետո։ Սակայն շատ օգտատերեր համոզված են, որ Istagram-ի աստղերը կմտափոխվեն և կրկին կմիանան։ Առայժմ դրա համար ոչ մի նախապայման չկա․ վերջերս «պարող միլիոնատիրոջը» բռնացրել են հերթական մոդելի հետ Մայամիում։
  • Ալեքսանդր Գորդոն և Եկատերինա Պոդլիպչուկ
    Տարիքային տարբերությունը՝ 16 տարի
Ալեքսանդր Գորդոն և Եկատերինա Պոդլիպչուկ
Александр Гордон и Екатерина Подлипчук - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Գորդոն և Եկատերինա Պոդլիպչուկ
Ամուսնությունը տևել է վեց տարի և աղջկան հայտնի ազգանվան տեր է դարձրել։ Զույգը երբեք չի խոսել ամուսնալուծության պատճառների մասին։ Միայն մի անգամ Կատյան լրագրողներին ասել է, որ ամուսնալուծության նախաձեռնողը եղել է Ալեքսանդրը։ Դրանից հետո Կատյա Գորդոնը ևս երկու անգամ ամուսնացել է, բայց նույն տղամարդու հետ։ Եվ երկու անգամ էլ բաժանվել՝ նույն տղամարդուց։ Այժմ նա ձգտում է նախագահ դառնալ։
Լրահոս
0