ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Հայ մոդել Սրբուհի Ավանեսյանը «Թոփ մոդել ԱՊՀ 2017»-ի երկրորդ փոխմիսսի տիտղոսակիրն է։ Մրցույթի հաղթող է դարձել Յանա Ռուբցովան՝ Ռուսաստանից, առաջին փոխմիսսը նրա հայրենակցուհի Անաստասիա Ռուբանովան է, չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են Սաբրինա Ասանշոևան՝ Տաջիկստանից և Եկատերինա Ստրախովան՝ Ռուսաստանից։
Մասնագիտությամբ ռեժիսոր Սրբուհին պրոֆեսիոնալ մոդել է, դերասանուհի, նկարահանվում է ֆիլմերում և սերիալներում։

«Սպասումներս մեծ են։ Սա միջազգային մրցույթ է, այստեղ գնահատում են տարբեր երկրների ներկայացուցիչներին։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատվով հանդես գանք», — ասաց Սրբուհին պոդիում դուրս գալուց առաջ։
Նա խոստովանեց, որ պրոֆեսիոնալների հետ միասին երկար է պատրաստվել այս միջոցառմանը։ Գեղեցկուհու խոսքով՝ Հայաստանի մասնակիցներն աչքի են ընկնում ազգային տեսակով և խառնվածքով։
«Ինչպես նաև գանգուր մազերով», — ծիծաղով ասաց Սրբուհին։




Սրբուհուց բացի մրցույթում ելույթ ունեցան ևս երկու հայ գեղեցկուհիներ՝ Մարթա Բաղդասարյանը (ամենոճային մոդել տիտղոսակիր) և Սեդա Սարգսյանը, որը մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն էր (15 տ)։ Սեդան հաղթեց «Նոր դեմք» անվանակարգում։
Մրցույթի հաղթող, 18-ամյա Յանա Ռուբցովան՝ Սամարայից, զարմացած չէ։ Նա խոստովանում է, որ իր հաջողության գաղտնիքն ինքնավստահությունն է։
«Սա իմ առաջիին հաղթանակն է, առաջին տեղը։ Ես հիացած եմ, ինձ շատ հաճելի է։ Հուսով եմ, որ այս հաղթանակը նոր հեռանկարներ կբացի և կավելացնի իմ ինքնավստահությունը», — ասաց Ռուբցովան։
Մնացած մասնակիցներին նա մաղթեց չհուսահատվել և շարունակել ձգտել հաղթանակների։
«Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգայի մրցույթը տեղի է ունեցել Երևանում դեկտեմբերին 10-ին։ Հայաստանի մայրաքաղաք էին ժամանել 21 մասնակիցներ ԱՊՀ-ի և Մերձբալթիկայի երկրներից։