Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Աղքատների մասին քաղաքական անպարկեշտ գնահատականները տեղին չեն»

© Sputnik / Karen Yepremyan / Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения
Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աղքատության մասին քաղաքական գնահատականները տեղին չեն, հատկապես, որ Հայաստանի բնակչության շուրջ 30%–ն ապրում է աղքատության գծից ներքև։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Ատոմ Մարգարյան

Հոկտեմբերին մեկնարկած ու շարունակվող գնաճը դեկտեմբերին կհասնի ԿԲ–ի կանխատեսած 4%–ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում է արել տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Գնաճը սկսվել է հոկտեմբերից և աստիճանաբար թափ է հավաքում։ Այն 480 ապրանքը, որ դրվում է սպառողական զամբյուղում և որոնցով ԱՎԾ–ն հաշվարկում է գնաճը, հոկտեմբերին 0.8% էր, իսկ նոյեմբերին արդեն հոկտեմբերի համեմատ 2%-ով աճ ունենք»,–ասում է Մարգարյանը` հավելելով, որ ընդհանուր առմամբ 11 ամսվա ընթացքում գնաճը կազմել է 1.2%։

Ամենաշատը թանկացել է սննդամթերքը, հատկապես` միրգ–բանջարեղենը` ավելի քան 20%։

«Բայց դրան զուգահեռ պետք է նաև մարդկանց եկամուտներն աճեն, մինչդեռ, աշխատավարձերի, նպաստների թոշակների չափը չի բարձրացել։ Շուրջ 30%–ն ապրում է աղքատության գծից ցածր»,– ասում է տնտեսագետը` միաժամանակ քննադատելով աղքատության թեմայով արված քաղաքական ծայրահեղ ու անպարկեշտ գնահատականները։

Լրահոս
0