Հայտնի են ձմեռային դպրոցական արձակուրդի ժամկետները

© Sputnik / Aram NersesyanШкола. Ученики
Школа. Ученики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջին և երկրորդ դասարանցիներն այս Ամանորին 2 շաբաթ ավել կհանգստանան, քան մյուսները։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Դպրոցներում ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։

«Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից»,– նշված է հաղորդագրության մեջ։

3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, առաջին և երկրորդ դասարանցիների համար՝ 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

Լրահոս
0