ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 10-15-ն ամբողջ հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ:
Երևան քաղաքում դեկտեմբերի 10-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: