00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինական գործոն․ ո՞ւմ հաշվին պետք է աշխատի Բաքու-Թբիլիսի-Կարսը

© Kayhan Ozer/Turkey's Presidential Palace/HandoutОткрытие железной дороги Баку – Тбилиси – Карс
Открытие железной дороги Баку – Тбилиси – Карс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկաթուղին ապագա կունենա, եթե նրանով տեղափոխվեն ապրանքներ Կենտրոնական Ասիայից և Չինաստանից։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տնտեսապես շահավետ կդառնա, եթե դրանով Չինաստանից տեղափոխվեն ապրանքներ, Sputnik Արմենիային ասաց Միջին և Կենտրոնական Ասիայի ավանդական մշակույթների կենտրոնի մշակութային և տնտեսական հարցերով տնօրենի տեղակալ, ուզբեկ տնտեսագետ Բախտիեր Էրգաշևը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուզբեկստանը 2018թ-ի առաջին եռամսյակում կարող է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու փորձնական տարանցիկ փոխադրումներին։

Строительство железной дороги Баку-Тбилиси-Карс - Sputnik Արմենիա
Գողերը ձեռք են գցել «դարի նախագծին». Բաքու–Թբիլիսի–Կարսը զրկվել է ռելսերից

Էրգաշևի խոսքով՝ Ուզբեկստանը և Լիխտենշտեյնն աշխարհի միակ երկրներն են, որոնք մինչև մոտակա նավահանգիստ դուրս գալը պետք է հատեն երկու երկրի սահմաններ։

Այդ պայմաններում, ԽՍՀՄ փլուզումից հետո, տրանսպորտային միջանցքներ ձևավորելու հարցն արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից էր։ Միաժամանակ երկիրը որոշակի տարանցիկ պոտենցիալ ունի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ սահմանների հաշվին։

«Այդ գործոները որոշում են Ուզբեկստանի ակտիվությունը ցանկացած տրանսպորտային միջանցքներ ձևավորելու մեջ, որոնք թույլ են տալիս օպտիմալացնել ապրանքների ներկրումը և արտահանումը։ Ուբեկստանի համար Բաքու-Թբիլիսի-Կարսը շատ կարևոր նախագիծ է, որը թույլ կտա մեր ապրանքներին հասնել մինչև միջերկրածովյան երկրներ, Հարավային Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա՝ ոչ Ղազախստանի և Ռուսաստանի տարածքով», — ասաց Էրգաշևը։

Նա վստահ է, որ տրանսպորտային միջանցքն ապագա ունի, հատկապես, եթե այն դիտարկենք այլ երկրների ազգային տրանսպորտային ռազմավարությունների հետ։

Строительство железной дороги Баку-Тбилиси-Карс - Sputnik Արմենիա
«Բաքու–Թբիլիսի–Կարսը» արևելք է «գնում». արդյո՞ք Երևանը անհանգստանալու պատճառ ունի

Էրգաշևն օրինակ բերեց Թուրքմենստանը, որը նախատեսում է ավելի քան 2 միլիարդ դոլար ներդնել Թուրքմենբաշի նավահանգստի վերակառուցման և արդիականացման համար։ Դա պետք է ավելացնի նավահանգստի թողունակությունը, մասնավորապես՝ շարժակազմերի։

Բացի այդ, նրա խոսքով՝ 2017թ-ի մարտին Ամուդարյայով բացվել են երկու նոր կամուրջ (երկաթուղային և ավտոմոբիլային), որոնք կապում են Ուզբեկստանը և Թուրքմենստանը։ Տրանսպորտային միջանցքի գործարկման վերաբերյալ սկզբունքային համաձայնություն կա Բիշքեկի, Տաշքնեդի և Պեկինի միջև։

«Եթե այդ նախագիծն իրագործվի, ապա այն եզրափակիչ կդառնա անդրմայրցամաքային միջանցքի ձևավորման ճանապարհին՝ Չինաստանից, Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով դեպի Հարավային Կովկաս՝ հասնելով Միջերկրական ծովի նավահանգիստներ», — ասաց Էրգաշևը։

Նրա խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարսը շահութաբեր կդառնա միայն այն ժամանակ, երբ կկառուցվի Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան տրանսպորտային միջանցքը։

«Այդ ժամաանակ ապրանքների լուրջ ծավալներ կլինեն։ Ապրանքները Չինաստանից և հակառակը պետք է կազմեն այդ միջանցքով բեռնափոխադրումների զգալի մասը», — ասաց նա։

Միաժամանակ, Էրգաշևը նշում է, որ Չինաստանի համար տարբերակներից մեկը Բաքու Թբիլիսի-Կարսն է։ Այն շահագրգռված է դեպի Եվրոպա առավելագույն քանակությամբ տրանսպորտային միջանցքներ, այլընտրանքային ուղիներ ստեղծելու մեջ։

Չինաստանն աջակցում է ցանկացած տրանսպորտային նախագծի, որոնք կկապեն Արևելյան Ասիան Արևմտյան Եվրոպայի հետ։

Էրգաշևի խոսքով՝ երթուղիներն առաջին հերթին կորոշեն, տնտեսական նպատակահարմարությունը՝ չնայած աշխարհաքաղաքական հարցերի առկայությանը։

 

Լրահոս
0