Դանակահարություն Գյումրիում. բժիշկները պայքարում են տղամարդու կյանքի համար

© Sputnik / Armenuhi MkhoyanГюмри
Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանները փնտրում են դանակահարության կասկածյալին, որը 19 տարեկան է։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Գյումրիում դանակահարության հերթական դեպքն է գրանցվել, որի հետևանքով 30 տարեկան տղամարդ է տուժել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ինչպես հայտնում է կայքը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գյումրի քաղաքի Այգաբաց փողոցի բնակիչ 30-ամյա Արտյոմ Տոնոյանն է։

Պարզվել է նաև, որ Չեռնիշևսկի փողոցի թիվ 80 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Տոնոյանի և Գյումրի քաղաքի Կոմիտասի փողոցի բնակիչ՝ 19-ամյա Ռաֆիկ Մարգարյանի միջև։

Վերջինին էլ կասկածում են իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով Ա. Տոնոյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Մարգարյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս
0