Էրդողանին հիշեցրել են Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաներին սպանելու մասին

© AFP 2023 / Emmanuel DUNAND / Президент Турции Реджеп Эрдоган
Президент Турции Реджеп Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության նախագահ Յաիր Լապիդն առաջարկել է Էրդողանին բարոյականության մասին չխոսել։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հերքում է Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանության փաստը, չպետք է խոսի բարոյականության մասին, Twitter–ում գրել է «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության նախագահ Յաիր Լապիդը։

Ավելի վաղ Էրդողանը սպառնացել էր խզել Իսրայելի հետ դիվանագիտական կապերը, եթե ԱՄՆ–ն Երուսաղեմը ճանաչի Իսրայելի մայրաքաղաք։ Բացի այդ, նա Երուսաղեմն անվանել էր` «բանտ մուսուլմանների համար»։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган обращается к членам парламента правящей Партии Справедливости и Развития /7 ноября 2017/. Анкара, Турция. - Sputnik Արմենիա
Երուսաղեմը բաց երկնքի տակ «բանտի է վերածվել» մուսուլմանների համար. Էրդողան

«Էրդողանը Իսրայելն անվանել էր «ահաբեկիչների պետություն»։ Նրանք, ովքեր հերքում են Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանությունը, չպետք է մեզ բարոյականություն քարոզեն», – գրել է Լապիդը։

Լապիդն ավելի վաղ կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Փարիզում էլ, Ֆրանսիայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «Էրդողանը չէ, որ պետք է ինձ քարոզ կարդա»։

Նրա խոսքով` մարդը, ով ռմբակոծել է քրդական գյուղերը, լրագրողներին բանտ նետել, օգնել Իրանին խուսափել միջազգային պատժամիջոցներից, աջակցել ահաբեկիչներին Գազայում և այլ վայրերում անմեղ մարդկանց սպանել, թող քարոզ չկարդա։

Լրահոս
0