Հայ լեռնագնացները ցավակցություն են հայտնում Իրանի լեռներում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

CC BY 2.0 / Ninara / Dorud, IranГора Оштеранкух. Лурестан, Иран
Гора Оштеранкух. Лурестан, Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանի արևմուտքում տեղի ունեցած ձնահոսքի պատճառով ինը մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Իրանի Լորեստան գավառի Օշթորանքուհ լեռան վրա տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով միանգամից ինը լեռնագնաց է մահացել, Sputnik Արմենիային հայտնեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։

Այդ կապակցությամբ հայ լեռնագնացները հեռագիր են ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիային։

«Մշտապես լինելով Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիայի և լեռնագնացների բարեկամ` այդ անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցում ենք Ձեզ, զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին», — նշել են հայ ալպինիստները։

Նախօրեին 14 լեռնագնաց իրանական Մեշհեդ քաղաքից բարձրացել են Օշթորանքուհ լեռ։ Աղետի հետևանքով ինը լեռնագնաց ձնահոսքի տակ է մնացել։

Որոնման աշխատանքներին մասնակցում են երկու ուղղաթիռ ու 20 փրկարար։ Սակայն եղանակային պայմանների պատճառով որոնման աշխատանքները դադարեցվել են։

Իրանական ԶԼՄ-ների տվյալների համաձայն` բոլոր լեռնագնացները մահացել են, նրանց շարքում իրանցի հայտնի մարզիկներ կային։

Օշթորանքուհ լեռը գտնվում է Իրանի արևելքում ու հայտնի է Իրանական Ալպեր անվանումով։ Լեռան բարձրությունը 4150 մետր է։

Լրահոս
0