Մոուրինյոն նյարդայնացած է. նա շշով հարվածել է դարպասապահին գլխին

© Sputnik / Виталий Белоусов /  / Անցնել մեդիապահոցЖозе Моуриньо
Жозе Моуриньо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարմիր սատանաների մարզիչ Ժոզե Մոուրինյոն զանգվածային բախման մասնակից է դարձել։ «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո նա շշով հարվածել է դարպասապահ Էնդերսոնի գլխին։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զանգվածային բախման մասնակից է դարձել Անգլիայի առաջնության ժամանակ «Յունայթեդ» ու «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո, հայտնում է «Ռ-Սպորտը»` հղում անելով The Telegraph-ին։

Генрих Мхитарян и Жозе Моуринью. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд - Sputnik Արմենիա
Տղամարդկային խոսակցություն. Մխիթարյանն ուզում է զրուցել կարմիր սատանաների առաջնորդի հետ

Երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է «Մանչեսթեր Սիթին» 1:2 հաշվով։ Թիմերի միավորների տարբերությունը հասավ 11-ի։

Պարբերականը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները չափազանց բուռն են տոնել իրենց հաղթանակը, ինչը դուր չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Նա մոտեցել է մրցակցի հանդերձարանին և դժգոհել բարձր երաժշտությունից: Պորտուգալցի մարզիկն ու «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էնդերսոնը լեզվակռիվ են սկսել, ինչը զանգվածային բախման է վերածվել` երկու թիմերի խաղացողների ու մարզիչների մասնակցությամբ։

Մոուրինյոն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին: Վեճը հաջողվել է դադարեցնել միայն անվտանգության աշխատակիցների միջամտության արդյունքում: Իսկ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետայի հոնքը պատռել են։

Խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ Մոուրինյոն հայտնել է, որ պրեմիեր լիգայում տիտղոս նվաճելու պայքարը, հավանաբար, ավարտվել է։

Լրահոս
0